NEWS

Հայաստանում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 280 նոր դեպք

Իրազեկում․ հունվարը արգանդի վզիկի քաղցկեղի իրազեկման ամիսն է։

Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման տաղավարում ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արթուր Բոյաջյանը ներկայացրել է արգանդի վզիկի քաղցկեղի վիճակագրական տվյալները, խոսել է հիվանդության փուլերից և հետազոտման տարբերակներից։

«Հայաստանում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 280 նոր դեպք։ Մեծ մասամբ, այս ախտորոշումը տարածված է 35-45 տարեկան կանանց մոտ»,-նշել է մասնագետը։

Ըստ Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում 5 տարվա ապրելիության ցուցանիշն 92 տոկոսից բարձր է․ 100 պացիենտից 92-ից ավելին լիարժեք բուժվում է։

Ամբողջական հարցազրույցը կից՝

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×