NEWS

Հերթական բացառիկ դեպքն ՈՒԱԿ-ում. որովայնի պատի մեջ ներաճած մոտ 20 սմ-անոց բարորակ ուռուցքը հաջողությամբ հեռացվել է

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

39-ամյա կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն որովայնի աջ կեսում սուր ճառագայթող ցավերով, ունեցել է հևոց, զարկերակային ճնշման պարբերական բարձրացում, քրոնիկ փորկապություն, ընդհանուր թուլություն։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է մոտ 20 սմ չափի որովայնի խոռոչի ֆիբրոմիքսոմա (բարորակ արտաօրգանային ուռուցք), որը ներաճել էր որովայնի պատի մեջ, սեղմել էր աղիները` հանգեցնելով վերը նշված գանգատներին։ 

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

4 ժամ տևած միջամտության ժամանակ ուռուցքի հետ հեռացվել էր նաև որովայնի պատի մկանային շերտը, ինչից հետո առաջացել էր որովայնի առաջնային պատի դեֆեկտ՝ 15 սմ չափով։

Դեֆեկտը վերականգնվել է չներծծվող ցանցով (պրոլենային ցանցով), մաշկը ամբողջությամբ պահպանվել է։

Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Առաքելյանը, ասիստենտ բժիշկ Ավետիք Պետրոսյանը և անեսթեզիոլոգ Սամվել Պողոսյանը:

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Պացիենտը 2021 թվականին վիրահատվել է ոտնաթաթի ֆիբրոմիքսոսարկոմայի կապակցությամբ։

Որովայնի խոռոչի գոյացության կապակցությամբ նախնական հետազոտության ժամանակ կասկած է եղել, որ այն ևս կարող է լինել չարորակ, որը հետագայում հերքվել է։

Նմանատիպ չափերի բարորակ այս ուռուցքը հազվադեպ է հանդիպում՝ ընդգրկելով որովայնի պատը՝ առանց հիվանդին էական անհանգստություն պատճառելու։

Պետք է նշել, որ փոքր չափերի նման ուռուցքները հիվանդին գանգատներ չեն պատճառում, որի կապակցությամբ ևս մեկ անգամ հորդորում ենք պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Վիահատությունից հետո հիվանդը դուրս է գրվել վիրաբուժական ստացիոնարից, 2 շաբաթ անց վիրահատական վերքը լավացել է ամբողջությամբ։

Հոգալով ձեր առողջության և կյանքի որակի մասին՝ մեր մասնագետները փորձում են հասնել լավագույն արդյունքներին։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×