News

Հոկտեմբերի 5-ին ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովը»

Արմենպրեսն անդրադարձել է հոկտեմբերի 5-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով»-ին։

«Մարդասիրությունը բուժքույրերի ամենամեծ առաքելությունն է։ Բուժման ընթացքում միջին բուժաշխատողների դերը գրեթե չի զիջում բժիշկների մեծ աշխատանքին։ Բուժքրոջ մասնագիտությունն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, մեծ սեր և հարգանք դիմացինի նկատմամբ։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ այստեղ հենց այդ առաքելությունն իրականացնելու մեծ պատրաստակամությամբ ու մարդասեր տեսակով եք օժտված»,-նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն իր ողջույնի խոսքում։

Մասնագիտությամբ բուժքույր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն օրվա հատուկ հյուրերից էր և համաժողովի մասնակիցներին ողջունելիս առաջին հերթին նշեց, որ շատ ջերմ ու հարազատ միջավայրում է։

«Եթե նույնիսկ տարվա բոլոր օրերը ձեզ նվիրվեն, միևնույն է քիչ կլինի։ Աշխարհի բոլոր դեղամիջոցները անզոր կլինեն, եթե բացակայեն ձեր հոգատարությունը, բարեհամբույր վերաբերմունքն ու համբերատարությունը։ Պրոֆեսիոնալ բուժքույրերը չեն բաժանվում իրենց մասնագիտությունից։ Նրանք իրենց մասնագիտության հետ ապրում են»,-համաժողովի մեկնարկին իր շնորհակալական խոսքում առանձնացրեց պատգամավորը։

Համաժողովի առաջնահերթություններից մեկը նաև հանրապետության սահմաններում եղած բժշկական հաստատությունների միջին բուժանձնակազմի ներգրավումը և այս գիտագործնական միջոցառման մասնակիցը դարձնելն է։

Ավելին՝ այստեղ ։

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է