NEWS

Քաղցկեղը դատավճիռ չէ․ փետրվարի 4-ն այս հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը և ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական ուռուցքաբան Նաիրա Ջանոյանն անդրադարձել են քաղցկեցի վիճակագրությանը Հայաստանում և աշխարհում, խոսել են կանխարգելման կարևորությունից, բուժման մեթոդներից և պետական ծրագրերից։

«Կարող ենք արձանագրել, որ մահացության տոկոսի իջեցում կա։ Այստեղ, իհարկե, մեծ դեր է խաղում քաղցկեղի վաղ հայտնաբերումը։ Հայաստանում կանանց մոտ ամենատարածվածը կրքագեղձի քաղցկեղն է, տղամարդանց մոտ՝ թոքի քաղցկեղը։ Ուզում եմ առանձնակի նշել, որ պացիենտները, որոնց ընտանիքներում քաղցկեղի հայտնաբերման մեկից ավելի դեպք է գրանցվել, կրկնակի ուշադիր լինեն և ավելացնեն ստուգումների հաճախականությունը»,- նշել է Նաիրա Ջանոյանը։

«2019 թվականից սկսած չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում վիրահատություններն իրականացվում են անվճար՝ պետական պատվերի շրջանակում։ Այս պարագայում բնակչի սոցիալական կարգավիճակը կապ չունի։ Ցանկացած անձ, որն ունի նման ախտորոշում օգտվում է պետության կողմից երաշխավորված անվճար վիրահատական ծառայությունից»,- շեշտել է Քնար Ղոնյանը։

Հայաստանում քաղցկեղի բուժման հնարավորություններին անդրադառնալով՝ ՈՒԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարը խոսել է Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի օտերերկրյա հատուկ հյուրերի արձագանքի մասին։ Նաիրա Ջանոյանը նշել է, որ այս հարթակը եկավ ապացուցելու, որ մենք ոչնչով չենք զիջում միջազգային մասնագետներին։

«Մեր հյուրերը ոչ թե պացիենտներին իրենց մոտ ուղորդելու խորհուրդ տվեցին, այլ արձանագրեցին, որ Հայաստանում լիարժեք բուժում կազմակերպելը հնարավոր է»,-  հավելել է Նաիրա Ջանոյանը։

Բանախոսները անդրադարձել են նաև կրծքագեղձի սքրինինգային ծրագրի արդյունքներին։ ՈՒԱԿ կլինիկական ուռուցքաբան Նաիրա Ջանոյանը հորդորել է կանանց ակտիվ ներգրավվել ծրագրում՝ մի կողմ թողնելով վախերն ու անհանգստությունները։

Այս պահին շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։

Ասուլիսն ամբողջությամբ կից՝

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×