News

Քաղցկեղը կանխելը հեշտ է

Մենք շատ բաներ ենք հիշում, ինչպիսիք են պատմական ամսաթվերը, դերասանների անունները և երգերի տեքստերը։ Գիտենք մեր սիրած մարդկանց սովորությունները, որքան կալորիա է պարունակում մի կտոր տորթը և այլն։ Կարող ենք հինգ տարեկան երեխային բացատրել, թե ինչպես է առաջանում անձրևը և ինչու է հայտնվում ծիածանը։ Սակայն արդյո՞ք մենք գիտենք մեր մարմինը։ Եվ արդյո՞ք մենք միշտ արձագանքում ենք նրա SOS ազդանշանին։


Ուրիշների պահանջները հիշելով և անհանգստանալով՝ չպետք է մոռանանք սեփական անձի մասին։ Պետք է լիարժեք սնվել, զբաղվել սպորտով, հանգստանալ և ուրախանալ կյանքով։ Սակայն նաև շատ կարևոր է կանոնավոր սքրինինգային հետազոտություններ անցնելը, որոնք կարող են հաստատել, որ առողջությանը ոչինչ չի սպառնում։ Մեր երկրում տարածված ամենալուրջ հիվանդություններից մեկը աղիների քաղցկեղն է։ Այն հաճախ ախտորոշվում է երրորդ կամ չորրորդ փուլում։ Եվ դրա համար կա մի քանի պատճառ։ Սկզբում (ինչպես շատ այլ ուռուցքային հիվանդությունների դեպքում) աղիների քաղցկեղը զարգանում է անախտանիշ, հիվանդին բացարձակ ոչինչ չի անհանգստացնում։ Ուռուցքը շարունակում է աճել, սակայն առաջացած ախտանիշները հիվանդն անտեսում է, ապրում է սովորական կյանքով՝ իր պլաններով և ժամկետներով, հաբեր է խմում՝ ժամանակավորապես մոռանալով խնդրի մասին։ Իսկ շատերն ուղղակի վախենում են դիմել բժշկի և ամաչում են իրենց խնդիրների մասին պատմել նույնիսկ հարազատներին։


Գիտնականները տագնապում են. յուրաքանչյուր տարի աղիների քաղցկեղը  «երիտասարդանում» է։ Հիվանդությունն սկսել է ավելի հաճախ ախտորոշվել 20, 30, 40  տարեկանում։ Եվ սա տխուր փաստ է, չէ՞ որ այս ախտորոշման համար գոյություն ունի ռեալ կանխարգելում։ Հիվանդության պատճառը հիմնականում պոլիպներն են, որոնք դանդաղ են զարգանում, սակայն, ժամանակի ընթացքում, բարորակ գոյացության տեղում կարող է առաջանալ չարորակ ուռուցք։ Եթե ժամանակին պոլիպը հեռացվի, ապա քաղցկեղի առաջացման հավանականությունը կձգտի զրոյի։


Պետք չէ խուսափել կոլոնոսկոպիայից, որի ժամանակ բժիշկը մանրամասն զննում է աղիների լորձաթաղանթը: Այդ հետազոտությունն իրականացվում է բացարձակապես անցավ։ Հանգիստ մթնոլորտ, դեղորայքային քուն, ճշգրիտ արդյունքներ, պետք է միայն գրանցվել հետազոտության համար և հոգ տանել սեփական անձի մասին։


Ուշադիր եղեք սեփական ինքնազգացողությանը, լսեք՝ ինչ է ասում Ձեր մարմինը։ Մի՛ արհամարհեք այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են նիհարելը, կղանքի փոփոխությունը, արյան հայտնվելը կղանքում։ Օրգանիզմը շնորհակալ կլինի, եթե Դուք կոլոնոսկոպիա անցնեք, որի ընթացքում, անհրաժեշտության դեպքում, բժիշկը կարող է հեռացնել պոլիպները։ Հիշե՛ք, որ վաղ շրջանում հայտնաբերված ուռուցքների մեծ մասը լիովին բուժվում է։ Եվ իմացե՛ք, որ աղիների քաղցկեղը կարելի է կանխել։


13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Visit of Professor Wenlin Wang to the National Center of Oncology: Joint Surgery and Knowledge Exchange

  We were honored to welcome Professor Wenlin Wang, Head of the Institute of Chest Wall Surgery at the Second Traditional Chinese Medicine Hospital, Guangzhou, China, to the National Center of
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×