ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ
Ցանկացած տարիքի կին տարին մեկ անգամ պետք է դիմի գինեկոլոգի խորհրդատվության համար, անգամ որևէ գանգատների բացակայության դեպքում: Նվազագույն հետազոտությունները ներառում են՝ բժշկի զննում, միկրոֆլորայի հետազոտություն, արգանդի վզիկից բջջաբանական (ՊԱՊ ԹԵՍԹ) հետազոտություն, կոնքի օրգանների տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն դաշտանային ցիկլի 5-ից 9-րդ օրերին:
Խորհուրդ է տրվում ՊԱՊ թեսթ հանձնել․
- 21-29 տարեկանում` 3 տարին մեկ; 30-65 տարեկանում ` 3 տարին մեկ ՊԱՊ թեսթ, 5 տարին մեկ` ՄՊՎ հայտնաբերման թեսթ; 65 տարեկանից հետո կարելի է դադարեցնել ՊԱՊ թեսթի հանձնումը, եթե վերջին 10 տարիների ընթացքում ունեք 3 նորմալ պատասխան:
Պետք է անմիջապես գինեկոլոգի դիմել, եթե առաջացել են հետևյալ գանգատները․
- Ոչ սովորական արյունային արտադրություն սեռական ուղիներից՝ արյունային արտադրություն երկու դաշտանային ցիկլերի միջև, սեռական հարաբերությունից հետո, դաշտանադադարից հետո; Դաշտանային ցիկլի խանգարում; Հեշտոցային արտադրություն, որը տեսքով կամ հոտով տարբերվում է սովորական արտադրությունից; Ցավ կոնքում, ծանրության զգացում; Որովայնի չափերի մեծացում։
Առողջության նկատմամբ նման համապարփակ, մշտական «հոգատարության» շնորհիվ յուրաքանչյուր կին հնարավորություն կունենա ժամանակին հայտնաբերել խնդիրները և համապատասխան բուժում ստանալ: