News

Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ

Սեպտեմբերի 4-ին Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային երկրորդ աշնանային սիմպոզիումին ելույթով հանդես եկավ Ավստրիայից ժամանած պրոֆեսոր, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Վիեննայի բժշկական համալսարանի դասախոս  Ռումունդ Ջակեզը:


Առհասարակ, սիմպոզիումը կծքագեղձի քաղցկեղի խնդրի լուծման  համար որքանո՞վ է կարևոր:

-Սիմպոզիումի կազմակերպմումը կարևորված է առաջին հերթին նրանով, որ հնարավորթյուն է տալիս տեղեկատվության փոխանակման, ինչը, միանշանակ, նպաստում է ոլորտի հետ կապված խնդիրների արդյունավետ լուծումներ տալուն: Տվյալ պահին աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի ասպարեզում բավականին շատ նորություններ կան և որքան բժշիկը տեղեկացված լինի, այնքան նրա աշխատանքն առավել օպտիմալ կլինի՝ ապահովելու բարեհաջող բուժման ելք: Սովորաբար կիրառվում է տեղեկատվության փոխանակման երեք ուղղություն.  առաջինը, երբ երկու մասնագիտացված կենտրոններ  կապ  են հաստատում և միմյանց հետ շփվում փորձի փոխանակմամբ: Երկրորդը, երբ բարձրակարգ մասնագիտացված կենտրոն ունեցող երկիրը համագործակցում է զարգացող երկրների կենտրոնների հետ՝ օգնելով հաղթահարել ոլորտին առնչվող  բացթողումները:

Այդ առումով ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

-Ինչ վերաբերում է Հայաստանին, համագործակցությունը նպաստում է փորձի փոխանակմանը, մասնագիտական մակարդակի բարձրացմանը և առավել արդյունավետ գործունեության կազմակերպմանը:
 


Հայաստանում ոլորտին վերաբերող  ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Առաջին հիմնական խնդիրը վաղ ախտորոշման հարցն է: Հայաստանում ոլորոտն այդ հարցում մի քիչ կաղում է: Եթե պացիենտները վաղ փուլում չեն ախտորոշվում, բնականաբար, բարդանում է հիվանդության հետագա հսկողության ընթացքը: Երկրորդ խնդիրը դեղորայքի և բժշկական տեխնիկայի արդիականացումն է, որը բավականին մեծ գումարների հետ է կապված: Նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից  դեղերի  ներմուծումը Հայաստանին թույլ կտա հասնել վաղ ախտորոշման և բուժման ցանկալի արդյունքների: Հուսով ենք Հայաստանը կկարողանա հաղթահարել այդ խնդիրը: Մյուս կարևոր հարցը. կանանց մտածելակերպն ու հոգեբանությունն է: Սեփական փորձից ելնելով, ասեմ, որ տվյալ պահին, ամբողջ աշխարհում կրծքագեղձի ամբողջական հեռացումը միշտ չէ, որ հարցի լուծում է: Գիտությունն այսօր այնքան է զարգացել, որ կարելի է հասնել արդյունավետ արդյունքների՝ առանց ագրեսիվ վիրահատության, ամբողջությամբ պահպանելով կուրծքը: Բնականաբար, այստեղ կանայք պետք է հասնեն գիտակցության այն մակարդակին, որ կարելի է բուժվել՝ պահպանելով կուրծքը:  Ինքնավստահությունն այդ առումով հայ կանանց մոտ պետք է բարձրացնել:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է