Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:
Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և հիվանդության դեմ պայքարի կարևորության մասին, իսկ մեր պացիենտը կիսվում է իր անցած ճանապարհով՝ պատմելով իր փորձի, դժվարությունների և հաղթահարման մասին։
Յուրաքանչյուր պատմություն հիշեցում է, որ վաղ հայտնաբերումը կարող է փրկել կյանքեր, իսկ ժամանակին ստացած մասնագիտական օգնությունն ու աջակցությունը կարող են փոխել հիվանդության ընթացքը։
Մի՛ հետաձգեք Ձեր առողջության մասին հոգ տանելը։ Վաղ հայտնաբերումը կյանքեր է փրկում։



