Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի պետական քաղաքականությունն ու հիվանդացության միտումները. ասուլիս
Հոկտեմբերին՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում, «Արմենպրես»-ի մամուլի սրահում անցկացվել է ասուլիս՝ նվիրված հիվանդության կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը և ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին և կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը ներկայացրել են ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիվանդացության միտումները, վաղ հայտնաբերման կարևորությունը և իրականացվող ծրագրերը։
Բանախոսներն ընդգծել են նաև կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կանխարգելման, կանոնավոր հետազոտությունների և հիվանդության վաղ փուլում հայտնաբերման կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում



