News

Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել,գոնե երկարացնել կյանքը եւ առավելագույնս բարձրացնել դրա որակը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապեւտ Հասմիկ Պետրոսյանը նշել է, որ կրծքագեղձի HER2-դրական մետաստատիկ քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող  նորագույն դեղամիջոցներից մեկը՝ տրաստուզումաբ էմտանզինը Հայաստանում գրանցվել է մոտ 2 ամիս առաջ։ Այս դեղամիջոցի կիրառման փորձը Հայաստանում շատ քիչ է, այդ պատճառով տեղի մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է ռուսաստանցի բժիշկ Լյուդմիլա Ժուկովան՝ Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնից։

 
Ժուկովան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ դեղային թերապիայի ընձեռած նոր հնարավորությունները բժիշկների ու հիվանդների առաջ նոր հեռանկարներ են բացել, որոնք նախկինում չեն եղել՝ հիպերէքսպրեսային HER2-ով տառապող կանայք նոր դեղի շնորհիվ հնարավորություն են ստացել ավելի երկար ապրել՝ հիվանդությամբ կամ առանց դրա։ Չհայտնաբերված մետաստատիկ քաղցկեղով (ժողովուրդը կոչում է 4-րդ փուլ) տառապող կանանց 50 տոկոսը ժամանակակից բուժման շնորհիվ ապրում է առնվազն 5 տարի։


«Այդպիսի ծանր իրավիճակում հայտնված հիվանդների համար դա շատ տպավորիչ արդյունք է»,-նշել է նա։ Մարտի 17-ին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ բժիշկ Ժուկովան պատմել է կրծքագեղձի HER2-դրական մետաստատիկ քաղցկեղի բուժման հարցում իրենց կենտրոնի փորձի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե որ դեպքերում է ճիշտ օգտագործել նորագույն դեղամիջոցներն առավելագույն արդյունավետության հասնելու համար: Բացի այդ, գիտաժողովի ժամանակ մասնագետները քննարկել են մի շարք կլինիկական բարդ դեպքեր եւ փոխանակել իրենց ունեցած փորձը։


Այսպիսի գիտաժողովներ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվում են ամեն տարի, հաճախ տարին երկու անգամ։


Գիտաժողովների ժամանակ, որոնք կազմակերպվում են գարնանը և նվիրված են Կանանց միջազգային օրվան, օնկոլոգները, վիրաբույժները, քիմիոթերապեւտները եւ այլ մասնագետներ հավաքվում եւ քննարկում են կանանց մոտ առավել հաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման խնդիրները:

Այդ հիվանդությունների շարքում առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը. աշխարհում տարեկան քաղցկեղի այդ տեսակի շուրջ 1,7 միլիոն նոր դեպք է գրանցվում։ Հայաստանում մահացությունների 2,1 տոկոսը քաղցկեղի այդ տեսակից է։ Գիտաժողովի երկրորդ մասը տեղի կունենա մարտի 23-ին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև կանանց մոտ հանդիպող քաղցկեղի մյուս տեսակները՝ արգանդի, արգանդի վզիկի, ձվարաննների:

Սկզբնաղբյուր‘news.am


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է