NEWS

Մասնագիտական փորձի փոխանակումը` լավագույն արդյունքի հասնելու գրավական

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, նպատակ ունենալով խթանելու բուժաշխատողների վերապատրաստումն ու գիտելիքների թարմացումը, պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ ու կրթական սեմինարներ, որոնց ընթացքում տեղի են ունենում մասնագիտական քննարկումներ։

Օրերս կենտրոնում տեղի ունեցավ թոքի քաղցկեղի վերաբերյալ գիտակրթական սեմինար, որի ժամանակ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին՝

  • Թոքի մանրբջջային և ոչ մանրբջջային քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներին,
  • թոքի քաղցկեղի բուժման մեջ իմունաթերապիայի կիրառման ժամանակակից մոտեցումներին,
  • ներկայիս կլինիկական հետազոտությունների թարմացումներին։

 

Զեկույցով հանդես են եկել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանը, նույն բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանը և Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Բյուզանդյանը։

Վերջինս ներկայացրել է կենտրոնում նեոադիուվանտ բուժման մեջ իմունաթերապիայի կիրառմամբ իրականացված կլինիկական դեպք։

Պացիենտը ստացել էր նախավիրահատական զուգակցված քիմիա- և իմունաթերապիա, որի արդյունքում եղել էր հիվանդության լիարժեք հետաճ։ Վիրահատությունից հետո պացիենտը գրանցել էր դրական արդյունք, գտնվում էր մասնագետների հսկողության տակ և շարունակում էր բուժումը։

Մեր կենտրոնը կարևորում է մասնագետների բարձր պատրաստվածությունը․ մենք կարևորում ենք ձեր առողջությունը։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×