News

Միֆեր լապարոսկոպիայի մասին

Ներկայում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեջ լապարասկոպիայի առաջատար լինելը անհերքելի փաստ է: Նվազագույն ինվազիվ վիրահատությունների առավելություններն անվիճելի են: Չէ՞ որ միջամտության ամբողջ ծավալը, որն ուռուցքաբանության մեջ կարող է շատ մեծ լինել, իրականացվում է արյան քիչ կորստով՝ նվազագույնի հասցնելով վիրահատական վնասումը:  «Բաց» վիրահատությունների ժամանակ հիվանդը տուժում է հենց մուտքի վնասումից, որի հետ կապված են ցավերը, երկարատև հոսպիտալացումը և հետվիրահատական բարդությունները: 


Սակայն, չնայած ակնհայտ առավելություններին, լապարոսկոպիկ վիրաբուժությանը վերագրվում են չափազանց վնասակար, նույնիսկ վտանգավոր միֆեր։ Ցավոք, այդպիսի մոլորություններ հանդիպում են նաև բժիշկների մոտ, ովքեր չեն տիրապետում ժամանակակից եղանակներին և հիվանդին համոզում են «բաց» վիրահատություն իրականացնել։

Ստորև ներկայացնում ենք տարածված միֆերը, որպեսզի վերջնականապես ազատվենք չհիմնավորված վախերից։

Միֆ 1. Վիրաբույժները  ոչինչ չեն տեսնում լապարոսկոպիայի ժամանակ, փորձում են օրգանները դիտել մթության մեջ։


Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մասնագետը մոնիտորի էկրանին վիրահատական շրջանն ավելի լավ է տեսնում (ժամանակակից տեսախցիկները տալիս են 20 անգամ մեծացնելու հնարավորություն), քան դասական վիրահատության ժամանակ, երբ բժիշկը հենվում է միայն սեփական տեսողության վրա։

Միֆ 2. Վիրաբույժները կարող են ինչ-որ բան բաց թողնել, չնկատեն և չհեռացնեն։


Էկրանին հստակ երևում են օրգանների մեծացված պատկերները և վիրահատություններն իրականացվում են գրեթե միկրովիրաբուժական մակարդակով՝լապարոսկոպիայի հատուկ գործիքների օգնությամբ։  Այդպիսի պայմաններում անհնար է «ինչ-որ բան բաց թողնել»։ Ամեն դեպքում, վիրահատության որակը պայմանավորված է վիրաբույժի որակավորմամբ, վարպետությամբ և փորձով։

Միֆ 3. Վիրաբույժները ոչինչ չեն զգում, քանի որ վիրահատում են սարքի օգնությամբ։

Ոչ միայն միֆ է, այլ մանիպուլյացիա, հասկացությունների փոխարինում։ Լապարвսկոպիայի ժամանակ, պարզապես, կիրառվում են հատուկ գործիքներ, որոնք «երկարացնում» են վիրաբույժի ձեռքերը։

Միֆ 4. Լապարոսկոպիկ վիրահատությունից հետո սպիները շատ տեսանելի կլինեն, կարող է սպի մնալ, իսկ այդ դեպքերում կոսմետիկ կարը…

Այդպիսի «փաստարկ» լսելով՝ պետք է միայն ժպտալ։ Լապարոսկոպիկ գործիքների անցկացման համար բացվող ոչ մեծ անցքերից հետո գրեթե որևէ սպի չի մնում։  «Բաց» եղանակով իրականացվող վիրահատության ոչ մի կար այնպիսի կոսմետիկ արդյունք չի կարող տալ, ինչպես նվազագույն ինվազիվ միջամտության ժամանակ։

Միֆ 5. Գեր մարդկանց մոտեմ լապարոսկոպիկ վիրահատությունը կարող է խնդիրներ առաջացնել։

Ճարպակալումը լապարոսկոպիկ վիրահատության հակացուցում չէ։ Ավելին, հենց լապարոսկոպիկ եղանակով են իրականացվում ծանր աստիճանի ճարպակալման վիրահատական բուժումը: Լապարոսկոպիան գեր մարդկանց համար ունի մի շարք առավելություններ. բարդությունների քանակը (թոքաբորբեր, վերքերի թարախակալում, ճողվածքներ ) զգալիորեն քիչ է, քան ավանդական եղանակով վիրահատվող հիվանդների մոտ:

Միֆ 6. Չի կարելի լապարոսկոպիկ վիրահատություններ իրականացնել ուղեկցող ծանր հիվանդությունների ժամանակ:

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիրահատության տեխնոլոգիայի ընտրության հարցը լուծում է վիրաբույժը` անեսթեզիոլոգի հետ համատեղ: Հնարավոր է պահանջվի հատուկ նախավիրահատական նախապատրաստում:  


Այսպիսով, լապարոսկոպիկ վիրահատությունների մասին առասպելները ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ: Եթե Ձեզ վիրահատական բուժում է սպասվում, Դուք պետք է գրագետ լինեք և տիրապետեք համապատասխան տեղեկատվությանն ու ընդունեք գիտակցված որոշում:

Սկզբնաղբյուր. lissod.com.ua


04-04-2025

«Ուրախ և երախտապարտ եմ, որ Աստծո կողմից ինձ տրված հնարավորությունը կարողացել եմ օգտագործել արդյունավետ և լիարժեք». ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան

«Ուրախ և երախտապարտ եմ, որ Աստծո կողմից ինձ տրված հնարավորությունը կարողացել եմ օգտագործել արդյունավետ և լիարժեք». ՈՒԱԿ տնօրեն Նարեկ ՄանուկյանՇատ քչերը գիտեն կամ կարող են պատկերացնել, որ իմ

04-04-2025

Պարգևատրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում անմնացորդ նվիրումով և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

02-04-2025

Տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը:Վարչապետն Առողջապահության
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×