NEWS

Միջուկային բժշկության նվաճումը հասանելի է նաև մեր երկրի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում. Սամվել Քարամյան

Ներկայում Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է միջուկային բժշկության նվաճումների նորագույն տեխնոլոգիաներով: Այն հնարավորություն է տալիս հետազոտությունն իրականացնել բոլոր օրգան-համակարգերում և վաղաժամ բացահայտել դեռևս նյութափոխանակության խանգարման փուլում գտնվող օջախը: Հետազոտության այս նորագույն մեթոդը բժշկության մեջ համարվում է արդյունավետ և ճշգրիտ, ինչը բժիշկների աշխատանքը դարձնում է դյուրին` բուժման սխեման կազմելիս: 


Միջուկային բժշկության վերոնշյալ նորագույն տեխնոլոգիայի առավելությունների մասին զրուցեցինք Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Սամվել Քարամյանի հետ:


–   Ե՞րբ է հիմնադրվել միջուկային բժշկությունը:


–   Միջուկային բժշկությունը հիմնված է հանճարեղ գիտնականների` Վիլհելմ Ռենտգենի, Ռեզերֆորդի, Բեկերելի, Իռեն և Ֆրեդերիկ Գուրիների, կողմից կատարված հայտնագործությունների վրա, ովքեր առաջինը ստեղծեցին արհեստական իզոտոպները: Ավելի ուշ ռադիոիզոտոպները կամ ռադիոնուկլեիդներն օգտագործվել է բժշկության մեջ` բուժական նպատակով: 1936թ. Լոուրենսն այն օգտագործել է լեյկիմիայով հիվանդներին բուժելու համար: 1941թ. ռադիոակտիվ իոնների շնորհիվ կարողացել են որոշել վահանաձև գեղձի ֆունկցիան, ընդ որում, դա առաջին օրգանն էր, որ մեթոդը կիրառվեց ախտորոշման նպատակով: 1946 թվականից այն օգտագործվեց վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բուժման գործընթացում: Սա միջուկային բժշկության զարգացման սկիզբն էր: 


50-ականներին ստեղծեցին սքաներն ու գամմա խցիկները, որոնց ազդեցությունը մեծ էր միջուկային բժշկության զարգացման ճանապարհին: 1980թ. ստեղծվեց, այսպես կոչված, ՊԵՏ խցիկը, որի համահեղինակներից է մեր հայրենակից Մայքլ Տեր-Պողոսյանը:


Միջուկային բժշկությունն ունի երկու ուղղություն. ախտորոշում և բուժում: Այսօր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է Գամմա խցիկ Spekt հունգարական արտադրության ախտորոշիչ սարքով: Սցինտիգրաֆիա ախտորոշման այս սարքը սպեկտ խցիկ է, որի մեջ պառկում է հետազոտվող հիվանդը: Հետազոտության արդյունքում ստանում ենք ո՛չ միայն ախտահարված օրգանի պատկերը, այլև՝ ֆունկցիոնալ վիճակը: Մեր կենտրոնում սարքը կիրառվում է ախտորոշման նպատակով: Spekt խցիկը հնարավորություն է տալիս հետազոտել մարդու բոլոր օրգան-համակարգերը: Ուռուցքաբանության մեջ այն հաճախ կիրառվում է ոսկրային համակարգի հետազոտության համար, որը հնարավորություն է տալիս մեկ հետազոտության շրջանակում դիտարկել ամբողջ ոսկրային համակարգը, ի տարբերություն ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների, հնարավոր է նարև խտորոշել հիվանդությունները տարբեր օրգան-համակարգերում` լյարդում, երիկամում, թոքերում, գանգուղեղում և այլ օրգաններում:


–   Հետազոտության համար նախատեսված այս սարքն ի՞նչ առավելություններ ունի:


–   Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն պացիենտներն առավել հաճախ դիմում են ոսկրային համակարգի և երիկամների հետազոտության համար, որոնց պարագայում այն կիրառելի է: Այս սարքը հնարավորություն է տալիս հետազոտել եռաչափ եղանակով` ավելի խորը շերտերն ուսումնասիրելու, իսկ տեղեկատվությունը լինում է ճշգրիտ և արդյունավետ: Նախատեսվում է հաջորդ տարի սպեկտ խցիկի համար ձեռք բերել նաև ՀՏ առանձին սարք, որի օժանդակությամբ հետազոտությունը կդառնա առավել արդյունավետ ու ճշգրիտ: Այն հնարավորություն կտա կասկածելի օջախներում հետազոտություն իրականացնել միաժամանակ երկու մեթոդով՝ ՀՏ և միջուկային բժշկության: Ախտորոշման այս եղանակը կիրառելի է նաև վիրաբույժների և քիմիաթերապևտների պրակտիկայում: Գամմա սպեկտ խցիկի հնարավորություններն անսահման են: Ոսկրային համակարգի ախտորոշման համար մեր կլինիկայում տարեկան հետազոտվում է մոտավորապես 300 պացիենտ: Այս տարի սարքը հնարավորությաուն կտա ավելի շատ պացիենտների օգտակար լինել:


–   Ձեր կենտրոնում ծառայության բարելավման համար ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում:


–   2016 թվականից Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում միջուկային բժշկությունը կծառայի ո՛չ միայն ախտորոշման , այլև՝ բուժման նպատակով: Ոսկրային համակարգում մետաստատիկ ախտորոշված հիվանդների համար կներակվի իզոտոպ ստրոնցի 89, ինչը ոսկրային նյութափոխանակության մեջ կալցիումի դերակատարում ունի: Այս դեղը, երեք ամիս մնալով ոսկրային համակարգում, կուտակվում է մարմնի այն հատվածում, որտեղ գոյություն ունեն մետաստատիկ օջախներ: Այն ապահովում է բարձր արդյունավետություն, օգնում է հիվանդների մոտ վերացնել ցավային համախտանիշը կամ նվազեցնել ցավերի ինտենսիվությունը, իսկ ախտահարված օջախներում նկատվում է հետաճ:


–   Միջուկային բժշկությունն ի՞նչ կարևոր դեր ունի ոլորտի առաջընթացի համար:


–   Մեթոդը թույլ է տալիս ախտորոշել մետաստատիկ օջախներ, որոնք այլ հետազոտություններով ոչ միշտ են հայտնաբերվում: Գոյություն ունեն օստեոլիտիկ և օստեոբլաստիկ օջախներ: Հետազոտության ընթացքում ներարկված իզատոպը կուտակվում է միայն օստիոբլաստիկ օջախներում և ակնհայտ դարձնում ամբողջ օրգան-համակարգի ախտահարված հատվածը:

–   Տվյալ սարքից օգտվելու համար ի՞նչ հակացուցումներ կան:


–   Հակացուցումները շատ քիչ են: Հակացուցված է հղիներին, իսկ ախտորոշման անհրաժեշտության դեպքում հղիությունը պետք է ընդհատել:

–   Սարքով հետազոտվելու համար տարիքային որևէ սահմանափակում գոյություն ունի՞:


–   Ոչ:


–   Որքա՞ն ժամանակ է պահանջվում ախտորոշման համար:


–   Երկչափ հետազոտության համար պահանջվում է 15-20 րոպե, իսկ եռաչափի դեպքում` 45-50, քանի որ կասկածելի օջախները խորը շերտերով հետազոտելիս ժամանակը երկարում է :


–   Հետազոտության համար պացիենտից ի՞նչ է պահանջվում:


–   Անհրաժեշտ է պացիենտի միզապարկը դատարկ լինի, քանի որ իզատոպը կլանվում է նաև մեզի կողմից, ինչը խանգարում է ախտորոշմանը: Պացիենտը պետք է անշարժ պառկի սարքի մեջ: Հետազոտությունն անցավ է:


–   Հետազոտությունն ի՞նչ պարբերականությամբ է թույլատրելի:


–   Իոնիզացված ճառագայթումն այս սարքում այնքան քիչ է, որ բացարձակ անվտանգ է մարդու առողջության համար: Հետազոտության համար կարելի է դիմել 6 կամ 12 ամիսը մեկ անգամ: Այս սարքը հնարավորություն է տալիս ոչ թե տեսնել արդեն ախտահարված օջախը, այլ՝ ավելի վաղ փուլում հայտնաբերել խնդիրը, բացահայտելով օրգանի նյութափոխանակության խանգարումը, քանի որ սարքի զգայունությունը բավականին բարձր է:


–   Առանց գանգատի, ախտորոշման նպատակով կարելի՞ է դիմել նման հետազոտության:


–   Անհրաժեշտ է սարքից օգտվել միայն բժշկի ցուցումով: Կանխարգելիչ նպատակով պետք է դիմեն միայն քաղցկեղի կասկածի դեպքում:


22-10-2026

Վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր. Արթուր Ավետսիյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման մասին

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի, վաղ հայտնաբերման և կանխարգելիչ հետազոտությունների կարևորության մասին Կենտրոն ՀԸ «Կարևոր թեմա» հաղորդման եթերում խոսել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×