NEWS

Նոր՝ ավելի բարդ լաթերի կիրառում վերականգնողական միկրովիրաբուժության մեջ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սերգեյ Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայան 4-շաբաթյա վերապատրաստում է անցել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։

Clinical Planas և Hospital Sant Pau i Santa Creu կենտրոններում նա մասնակցել է վիրահատությունների, որոնց ընթացքում միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվել է գլուխ-պարանոցի ազատ լաթերով ռեկոնստրուկցիաներ։

Մինչ այդ, ՈՒԱԿ-ում վերականգնողական վիրաբուժության համար կիրառվում էին նախաբազկի, ստորին վերջույթների, կրծքավանդակի առաջային պատի կամ թիակի հատվածի լաթերը։ Այժմ գլուխ-պարանոցի հատվածում դեֆեկտների վերականգնման նպատակներով հնարավոր կլինի կիրառել լաթեր ստորին վերջույթներից, որովայնի առաջային պատից, լայնական մկանից և վերին վերջույթներից։

Ի դեպ, վիրահատություններն իրականցվում են միկրոսկոպների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս փոքր՝ մի քանի միլիմետր տրամագիծ ունեցող անոթները միացնել իրար և ապահովել անոթների բնականոն աշխատանքը կարճ ժամանակահատվածում։

Նման բարդագույն վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բազմիցս իրականացվել են։ Հետևելով տեխնոլոգիական զարգացումներին, մեր մասնագետները մշտապես մասնակցում են վերապատրաստումների և տեղայնացնում աշխարհում կիառվող լավագույն փորձը։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×