NEWS

Նոր գիտելիքներով և հմտություններով՝ դեպի նոր ուսումնական տարի

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատում է բաց չթողնել օրացույցային կարևոր տոները և իր ներդրումն ունենալ դրանք նշանավորելու գործում։

Ունենալ կրթված և իրազեկված հասարակություն․ ահա սա՛ է մեր կենտրոնի գործունեության առանցքներից մեկում։ Եվ հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր մեծ դահլիճում հյուրընկալեց 100-ից ավելի երեխաների։

Նպատակը մեկն էր՝ երեխաներին տալ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արձագանքելու գիտելիքներ, առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ։ 

Միջոցառման անցկացման և առաջին օգնության մասին տեսական և գործնական գիտելիներ փոխանցելու հարցում մեզ օգնեցին Armenian Red Cross Societyի մեր գործընկերները, իսկ երեխաներին տոնի առթիվ փոքրիկ նվերներ էր պատրաստել «ՄՍ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ն։

Փոխանցած գիտելիքներով՝ մենք ցանկանում էինք շնորհավորել երեխաների գիտելիքի և դպրության գալիք օրը։ 

Սիրելի՛ երեխաներ, մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային գրավականներից մեկը գիտելիքն է։ Թող նոր ուսումնական տարին ձեզ տա նոր հնարավորություններ՝ ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։

Շնորհավորում ենք բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ 

 

369707083 791528639648956 3126529309127473370 n  369710808 791531126315374 1465329964264196249 n 369722021 791530459648774 4333706303258892669 n 369722558 791528199649000 3693935574402355654 n 369724479 791530972982056 3537710689239934721 n369725005 791532076315279 472572191001140505 n 

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×