NEWS

Նոյեմբերը ստամոքսի քաղցկեղի իրազեկման ամիսն է

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հմայակ Եփրեմյանը Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանն անդրադարձել է ստամոքսի քաղցկեղի ախտանշաններին, հիվանդության հետազոտման մեթոդներին և բուժման տարբերակներին։

«Ստամոքսի քաղցկեղի մասին խոսելիս, իհարկե, կարևոր է սննդակարգին անդրադառնալը։ Ցանկալի է օրվա ռացիոնում ավելի շատ ներառել մրգեր և բանջարեղեն, շոգեխաշած սնունդ՝ տապակածի փոխարեն»,- նշել է մասնագետը։

Ժառանգականության գործոնը շատ մեծ դեր ունի ստամոքսի քաղցկեղի դեպքում։

Խրոնիկ հիվանդությունները (գաստրիտ, ստամոքսի խոց), ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, ապխտած և համեմված սննդամթերքի չարաշահումը հիվանդության զարգացման համար նույնպես նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել:

Fast food-ի մշտական առկայությունը սննդակարգում կարող է առաջացնել ստամոքսի բորոբոքումներ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել ստամոասի քաղցկեղի։

Ստամոքսի բարորակ նորագոյացությունները՝ պոլիպները, ժամանակին չհեռացնելու, չբուժելու դեպքում քաղցկեղի առաջացումը նույնպես կանխատեսելի է։

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×