News

Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը

Օրգանիզմում ուռուցքային գործընթացի սկիզբը կարելի է հայտնաբերել առնվազն հինգ եղանակով, ընդ որում, մեկի կիրառումը, սովորաբար, պահանջում է մյուսի իրականացումը, որն առավել հստակեցնող և տեղեկատվական է։

Այնուամենայնիվ, հարկ է գնահատել յուրաքանչյուր եղանակը և պարզել, թե դրանցից որն է առավել ընդունելի մեր ժամանակներում` ըստ բալային համակարգի.

    տեղեկատվություն.  կարևոր գործոն, հենց առաջին հետազոտության ժամանակ առավել ճիշտ ախտորոշելու ունակությունը` 1-4 բալ, հասանելիություն.  կախված գնի և մեթոդի տարածվածությունից` 1-3 բալ,   ինվազիվություն՝ հետազոտությունն իրականացնելու համար օրգանիզմի հյուսվածքների անհրաժեշտ վնասման աստիճանը. 1-3 բալ։  գոյություն ունի 5 մեթոդ.
Էնդոսկոպիա, բիոպսիա, ճառագայթային եղանակներ (ՄՌՏ, ռենտգեն, ՀՏ կամ ՈՒՁՀ), լաբորատոր ախտորոշում, հետազոտման ռադիոիզոտոպային եղանակ։

Էնդոսկոպիան հետազոտման եղանակ է՝ հիմնված օրգանիզմի խոռոչի մակերեսների վիզուալ զննման նպատակով օպտիկամանրաթելային գործիքի ներթափանցման վրա։ Երբեմն, իսկ ուռուցքի առկայության դեպքում` հաճախ,այն համակցվում է բիոպսիայի հետ՝ կենսանյութի նմուշի ստացումով։ Տեղեկատվության համար էնդոսկոպիան ստանում է 3 բալ, քանի որ հրաշալի տեսանելիությունը փորձառու բժշկին թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքը վաղ շրջանում, եթե, իհարկե, այն գտնվում է խոռոչում, այլ չի աճում  պատի ներսում կամ օրգանի պարենխիմայում։ Այդ պատճառով 1 բալ չի ավելացվում։ Հասանելիության համար ստանում է 2 բալ, հետազոտությունը մատչելի չէ և ամենուրեք չի իրականացվում, քանի որ վիրահատական միջամտություն է և անհրաժեշտ է ստացիոնարի արտոնագիր։ Ինվազիվության համար ստանում է 2, քանի որ հիվանդների կողմից միջամտությունը ծանր է տարվում և երկարատև վերականգնում է պահանջում։ Ընդհանուր` 7 բալ։

Բիոպսիան հյուսվածաբանական հետազոտության նպատակով ուռուցքի կապակցությամբ կասկածելի օրգանի հյուսվածքներից նմուշի ստացումն է՝ հյուսվածքների ամբողջականության պարտադիր խախտումով։ Իրականացվում է էնդոսկոպիայով կամ անմիջապես օրգանից հատուկ ասեղներով պունկցիայի եղանակով ՝ ՈՒՁՀ կամ ռենտգեն հսկողությամբ։ Տեղեկատվության համար կստանա 4 բալ։ Բիոպսիայից ավելի հուսալի  դժվար է այլ բան մտածել։ Հասանելիության համար, ինչպես էնդոսկոպիան ստանում է 2, իսկ ինվազիվության համար՝1։ Ընդանուր` 7 բալ։

Ճառագայթային եղանակները, որոնց վերաբերվում են ինչպես անվնաս ՈՒՁՀ-ն (ուլտրաձայնային հետազոտություն)  և ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), այնպես էլ համեմատաբար վտանգավոր ռենտգեն հետազոտությունները և համակարգչային տոմոգրաֆիան  (ՀՏ), կարելի է բաժանել երկու մասի, միջինացված բալ ստանալու համար։ ՈՒՁՀ-ն և ՄՌՏ-ն տեղեկատվության համար ստանում են 1 բալ, ուռուցքի զարգացման վաղ շրջանում այս մեթոդները հաճախ սխալվում են և ճշգրիտ չեն։ Նույնը վերաբերում է ռենտգենին և ՀՏ-ին՝ 1 բալ։ Հասանելիությունը քաղաքներում բավականին մեծ է, սակայն թանկ արժեն, այսպիսով, կտրվի 2 բալ։ Ինվազիվությունը ՈՒՁՀ և ՄՌՏ-ի համար կազմում է 3 բալ, ռենտգենի և ՀՏ-ի համար՝ 1 բալ։ Այսպիսով, ընդհանուր միջին բալը 6+4=10 և այն բաժանած 2-ի՝ 5 բալ։

Լաբորատոր ախտորոշումը  հաճախ դառնում է խորացված հետազոտության եղանակ, երբ կողմնակի ախտանիշներով և վերը նշված եղանակներով հայտնաբերվել է ուռուցքի օջախ։ Լաբորատոր քննությունն, այս դեպքում, տարբերակում է ուռուցքի տիպը, տեսակը, ակտիվությունը, տալիս պատկերացում վերջինիս ծագման մասին։ Բացի այդ, լաբորատոր հետազոտությունները հայտնաբերում են ուռուցքը և վերջինիս տեսակը շատ ավելի վաղ, քան մնացած եղանակները։ Սա հնարավորություն է տալիս մեթոդը համարել հուսալի՝ ուռուցքային աճի վաղ ախտորոշման համար։ Այսպիսով, տեղեկատվության համար այն ստանում է 4 բալ։ Մեթոդի հասանելիությունը նույնպես բավականին բարձր է։ Արյան քննություն կարելի է հանձնել ցանկացած տեղ, հետազոտությունը թանկարժեք չէ։  Որոշ դեպքերում այն կարելի է հանձնել տանը կամ` նույնիսկ աշխատանքի վայրում։ Օնկոմարկերների  հետազոտման համար հիվանդը չի պահանջվում, այլ միայն նրա արյան նմուշը, ինչը թույլ է տալիս հասանելիության համար գնահատել 3 բալ։

Ինվազիվությունը նվզագույն է և համեմատելի է ՈՒՁՀ-ի հետ։  Մեթոդը չունի սահմանափակումներ` ըստ առողջական վիճակի կամ ուղեկցող հիվանդությունների։ Այսպիսով, կարող ենք համարձակորեն 3 բալ տալ։ Այսպիսով, ուռուցքային գործընթցի վաղ շրջանում լաբորատոր ախտորոշմանն ընդհանուր տրվում է 10 բալ։

Ռադիոիզոտոպային մեթոդը վաղ ախտորոշման հնարավորություններով և ոչ բարձր ինվազիվությամբ մոտ է լաբորատոր ախտորոշմանը, սակայն հասանելիությամբ խիստ տարբերվում է։ Խոշոր քաղաքներում և շատ նեղ ցուցումներով կարելի է իրականացնել այս թեստը՝ բավականին թանկ գնով։ Այսպիսով՝ 4+1+3 , ընդհանուր այս մեթոդը ստանում է 8 բալ։

Այսպիսով, կարճ ամփոփենք արդյունքները.

    էնդոսկոպիա. 7 բալ, բիոպսիա. 7 բալ, ճառագայթային եղանակներ (ՄՌՏ, ՀՏ կամ ՈՒՁՀ).  5 բալ, լաբորատոր ախտորոշում. 10 բալ, հետազոտման ռադիոիզոտոպային եղանակ. 8 բալ։

Հավելենք, որ ճշգրիտ ախտորոշման համար հիմնականում կիրառվում է ոչ թե մեկ եղանակ, այլ մի քանիսը, և թե որ մեթոդների համակցումը կլինի ավելի ինֆորմատիվ, որոշում է բժիշկը, հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը և մեթոդի հասանելիությունը։

Մանրամասն` օնկոմարկերների մասին

Օնկոմարկերները նյութեր են, որոնք սինթեզվում են ուռուցքի կողմից կամ նրա բաղադրիչ մասն են։
Կլինիկական ախտորոշման մեջ օնկոմարկերները հիմնականում կիրառվում են հիվանդության ընթացքի և իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման համար։

Օնկոմարկերների օգնությամբ հնարավոր է ուռուցքը հայտնաբերել բավականին վաղ շրջանում, իսկ այլ եղանակների հետ միասին որոշել բուժման արդյունավետությունը և տեղեկատվություն ստանալ հիվանդության կանխատեսման մասին։

Օնկոմարկերների մակարդակի բարձրացումը, օրինակ са 15 3, կարող է արտացոլել մետաստազավորումը և/կամ հիվանդության կրկնությունը հիվանդության զարգացման կլինիկական ախտանիշների առաջացումից 6 և ավելի ամիսներ առաջ։ Օնկոմարկերների մակարդակի փոփոխությամբ պայմանավորված կարելի է ընտրել համապատասխան բուժում։ Եթե խտությունն աննշան է ավելանում կամ երկարատև մնում է նույնը, կարելի է խոսել ռեմիսիայի մասին։

Կլինիկական պրակտիկայում առավել կիրառվող օնկոմարկերների աղյուսակ


Առաջնային ուռուցքի տեղակայումը 

  


Օնկոմարկեր


  Կրծքագեղձ    СА 15 3, Cyfra 21-1, կարցինոէմբրիոնային հակածին, СА 72-4, (պրոլակտին, էստրադիոլ հորմոններ)         Ձվարաններ    СА 125, ROMA, СА 72-4, կարցինոէմբրիոնային հակածին, ալֆա-ֆետոպրոտեին,  մարդու խորիոնային գոնադոտրոպին, էստրադիոլ, հակամյուլլերյան հորմոն, ինհիբին В         Արգանդի մարմին կարցինոէմբրիոնային հակածին, մարդու խորիոնային գոնադոտրոպին,         Արգանդի վզիկ Cyfra 21-1, SCC, կարցինոէմբրիոնային հակածին,         Վուլվա    SCC, կարցինոէմբրիոնային հակածին         Շագանակագեղձ    Ազատ պրոստատ-սպեցիֆիկ հակածին, ընդհանուր պրոստատ-սպեցիֆիկ հակածին {cms_selflink page="chromo" text="քրոմոգրանին А"}         Ձվարաններ    ալֆա-ֆետոպրոտեին+ մարդու խորիոնային գոնադոտրոպին         Կերակրափող    SCC         Ստամոքս    СА 72-4, СА 19-9, կարցինոէմբրիոնային հակածին, {cms_selflink page="chromo" text="քրոմոգրանին А"}         Ենթաստամոքսային գեղձ СА 242, СА 19-9, կարցինոէմբրիոնային հակածին, քրոմոգրանին А, СА 72-4         Հաստ աղի СА 242, Tumor-2Мpk, կարցինոէմբրիոնային հակածին, СА 19-9, СА 72-4         Լյարդ    ալֆա-ֆետոպրոտեին, ֆերիտին, կարցինոէմբրիոնային հակածին         Թոքեր    Cyfra 21-1+NCE+ կարցինոէմբրիոնային հակածին +{cms_selflink page="pro-gastrin-sekretiruyushhij-belok" text="ProGRP"}+{cms_selflink page="chromo" text="քրոմոգրանին А"}+ SCC         Վահանաձև գեղձ    Կալցիտոնին, թիրեոգլոբուլին, թիրեոտրոպ հորմոն, կարցինոէմբրիոնային հակածին         Միզապարկ    Cyfra 21-1 (մեզի մեջ), SCC         Մաշկ (մելանոմա)    S 100         Բազմաթիվ միելոմա    Բետա 2-միկրոգլոբուլին ( "Լաբթեստ"-ում չի կատարվում)         Երիկամ    Բետա 2-միկրոգլոբուլին (չենք իրականացնում), SCC, СА 125         Մակերիկամ    {cms_selflink page="chromo" text="քրոմոգրանին А"}  

29-11-2024

Թոքի քաղցկեղի առաջացման առաջին ռիսկի գործոնը ծխելն է

«Ապացուցված է, որ ծխախոտը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոններից է։ Ծխախոտի ծուխը ազդեցություն է ունենում ոչ միայն ծխող մարդու, այլև շրջապատի մարդկանց վրա»,-«Արմենպրես»-ի «Հարց բժշկին»

28-11-2024

Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժման ընթացքը բրախիթերապիայով

ՈՒԱԿ Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի մասնագետները բրախիթերապիայի միջոցով դադարեցրել են քաղցկեղով պացիենտի տեղային արյունահոսությունը:Արգանդի մարմնի քաղցկեղի IV

26-11-2024

Նոյեմբերը ստամոքսի քաղցկեղի իրազեկման ամիսն է

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հմայակ Եփրեմյանը Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանն անդրադարձել է ստամոքսի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է