Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը հյուրընկալվել է 168.am-ի տաղավարում
Շագանակագեղձի կամ միզապարկի քաղցկեղի առկայության դեպքում պացիենտի մոտ գանգատները կարող են համանման լինել բորբոքային երևույթների կամ բարորակ հիվանդությունների գանգատներին, այդ իսկ պատճառով ցանկացած գանգատի դեպքում պետք է դիմել և անցնել հատուկ հետազոտություններ՝ նպատակ ունենալով հիվանդության հնարավորինս վաղ փուլում հայտնաբերման:
ՈՒԱԿ օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-ուրոլոգ Կարեն Ծառուկյանը հյուրընկալվել է 168 Hours-ի տաղավարում։
Զրույցի ընթացքում մասնագետն անդրադարձել է շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղների տարածվածությանը, առաջացմանը նպաստող գործոններին, բուժելիությանը և մի շարք այլ հարցերին, որոնց մասին առավել մանրամասն կարող եք լսել՝ դիտելով տեսանյութը։