ՈւԱԿ-ում բարեհաջող ելքով կատարվեց ևս մեկ ծավալային բարդ վիրահատություն` կրծքագեղձի ռեկոնստրուկցիա (վերականգնողական վիրահատություն)
Հիվանդը՝ 41տ կին, ստացել էր նախավիրահատական քիմիաթերապիա, որից հետո կատարվեց վիրահատություն՝ ձախ կրծքագեղձի հեռացում (skin-sparing մաստէկտոմիա), անութային լիֆոդիսեկցիա, աուտոլոգիական ռեկոնստրուկցիա՝ (մամոպլաստիկա) որովայնի ուղիղ մկանի լայնական լաթով:
Վիրահատությունն իրականացրեցին ուռուցքաբան-վիրաբույժներ Մհեր Կոստանյանը, Արտյոմ Սիմոնյանը, հնդիկ ուսանող Վիգնեշվեր Դուլասիդարանը:
Կրծքագեղձի վերականգման (ռեկոնստրուկտիվ) վիրահատությունները ներկայում բավականին հաճախ կիրառվում են կրծքագեղձի հեռացումից հետո` միաժամանակ: Վիրաբույժները նշում են մարմնի սեփական հյուսվածքներով կրծքագեղձի վերականգման մի շարք անհերքելի առավելություններ` իմպլանտային ռեկոնստրուկցիայի նկատմամբ: