NEWS

ՈւԱԿ-ում իր դռներն է բացել երեխաների խաղասենյակը. մինչ դուք հետազոտվում եք, ձեր փոքրիկներն ապահով ձեռքերում են

Ուռուցքաբանության ազգային կենտրոն այցելում են բազմապիսի զբաղվածություն և ընտանեկան կարգավիճակ ունեցող բուժառուներ: Շատերը կենտրոն են գալիս իրենց երեխաների հետ, նրանց ներկայությամբ անցնում հետազոտություններ, նրանց մոտ ստանում դեղորայքային բուժում, սպասում միջանցքներում և այլն:

Հետամուտ լինելով խնդրի լուծմանը`որոշվեց ՈւԱԿ-ում երեխաների համար խաղասենյակ ստեղծել՝ այս կերպ ապահովելով նրանց մանկության բնականոն ընթացքը՝ լի խաղերով, գույներով և դրական հույզերով: 

Մանկական սենյակում առկա են բոլոր հարմարությունները երեխաների առօրյան կազմակերպելու համար` նկարչական պարագաներ, կինետիկ ավազ, գունեղ ու զարգացնող խաղեր ու խաղալիքներ: 

Երեխաների հետ կլինի արհեստավարժ մասնագետը, որն ունի համապատասխան որակավորումներ, երեխաների հետ աշխատանքի անհրաժեշտ գիտելիքներ, բազմամյա փորձ և հմտություններ:

Հարգելի՛ բուժառուներ, այսպիսով` 

  • այսուհետ կարող եք մի քանի ժամով թողնել ձեր երեխային մասնագետի մոտ, հանգիստ անցնել ձեր բոլոր հետազոտություններն ու խորհրդատվությունները, ստանալ քիմիաթերապիա` վստահ լինելով, որ երեխան ապահով ձեռքերում է: Մանկական սենյակի ծառայությունն անվճար է և նախատեսված է մեր կենտրոն այցելող բոլոր բուժառուների համար: 

Մանկական սենյակի աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 08:30-16:00: 

Լուսանկարները հրապարակվել են ծնողների համաձայնությամբ:

347598737 975475190253502 2786578612973311103 n 347239118 1088600352114834 7973221642090199029 n 347247071 107253469058272 7219085488876331513 n 347260096 790058022672884 4610707058980440991 n 347268657 1258415428376977 2781440056449872168 n 347395224 913244993124532 5774897619166580532 n

 

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×