ՈւԱԿ-ում իրականցվել է ենթաստամոքսային գեղձի ծորանի (Վիրսունգյան ծորանի) միջմաշկային, քիչ ինվազիվ վիրահատություն
ՈՒԱԿ-ի մասնագետները, Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստանում գտվնող Սանկտ Պետերոուրգի Մարիինյան քաղաքային հիվանդանոցի մեր հայրենակից, աբդոմինալ վիրաբույժ Ռուբեն Ավանեսյանի հետ համատեղ իրականացրել են ենթաստամոքսային գեղձի ծորանի (Վիրսունգյան ծորանի) միջմաշկային, քիչ ինվազիվ վիրահատություն:
Պացիենտը 72 տարեկան կին է, ում մոտ ախտորոշվել էր խոլեդոխոլիթիազ վիրսունգոլիթիազ խրոնիկ խոլանգիտ պանկրեատիտ։
Վիրահատությունն իրականացվել է մինիմալ ինվազիվ եղանակով՝ համակցված երկու մեթոդներով՝ միջմաշկային և էնդոսկոպիկ։
Միջամտության ընթացքում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը ՈՒԱԿ մասնագետներին ծանոթացրել է տեխնիկայի կիրառման նրբություններին, կիսվել իր փորձով և նպաստել ՈՒԱԿ-ում արդեն իսկ կիրառվող մեթոդի զարգացմանը:
Նման միջամտության առավելությունը կայանում է նրանում, որ վերջինիս փոխարեն բաց վիրահատություն կատարելու դեպքում պետք է լինում հատել ենթաստամոքսային գեղձի ծորանն ամբողջ երկայնքով և միացնել բարակ աղու գալարի հետ։
Իսկ մինիմալ ինվազիվ եղանակի կիրառման դեպքում՝
- զգալի կրճատվում է վիրահատության տևողությունը և վիրահատության ծավալը,
- խուսափում ենք հետվիրահատական բարդություններից,
- հետվիրահատական ցավերն ավելի քիչ են լինում,
- ապաքինման գործընթացն ավելի արագ է տեղի ունենում։
Վիրահատությանը մասնակցել են աբդոմինալ վիրաբույժ Ռուբեն Ավանեսյանը, բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը և ընդհանուր վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը։
ՈՒԱԿ մասնագետները կարևորում են փորձի փոխանակումը և հմտությունների կատարելագործումը՝ հետագայում մեր կենտրոնում վերջիններիս տեղայնացման նպատակով: