NEWS

«Ուռուցքաբանության արդի հիմնախնդիրները Հայաստանում». ՈՒԱԿ-ը լրագրողական աշխատանքների մրցույթ է հայտարարում

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իր 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում, հայտարարում է «Ուռուցքաբանության արդի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով լրագրողական աշխատանքների մրցույթ

Նյութերը պետք է անդրադառնան Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում առկա արդի հարցերին` կարևորելով հիվանդության վաղ կանխարգելումը։ Ներկայացվող նյութերը կարող են լինել տպագիր, պոդքասթ, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա ձևաչափով

❗️ Մրցույթին ներկայացված նյութերը պետք է պատրաստված և հրապարակված կամ հեռարձակված լինեն 2022 թ․ օգոստոսի 15-ից մինչև 2022 թ․ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկ աշխատանք: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին և լրատվամիջոցներին:
Գնահատման չափանիշներ՝
• Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղղվածությանը
• Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
• Օբյեկտիվություն, հավասարակշռություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում
• Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում:
 
Մրցույթը սահմանել է հետևյալ մրցանակները՝
• 1-ին տեղ՝ 200.000 ՀՀ դրամ դրամական պարգև
• 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ դրամական պարգև
• 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ դրամական պարգև:
 
Հետաքրքրված լրագրողները իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ.հասցեին։ Նյութերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է:
Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն՝
• Անուն ազգանուն
• Լրատվականի անվանումը
• Հրապարակված նյութի հղումը (տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է նամակին կցել նյութի սկանավորված տարբերակը)։
• Կոնտակտային տվյալներ:
 
Հաղթողներն ընտրվելու են մասնագիտական խորհրդի կողմից:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ՈՒԱԿ-ի հոբելյանական միջոցառման ընթացքում՝ 2022թ. հոկտեմբերի 8-ին:
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել էլ.փոստի միջոցով՝ [email protected] կամ զանգահարել՝ 091482291 հեռախոսահամարով։

 

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×