News

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պաշտոնապես միացել է Կլինիկական հետազոտությունների կենտրոնների ընկերակցությանը

Ուրախ ենք կիսվել մեր հերթական ձեռքբերումով. Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պաշտոնապես միացել է Կլինիկական հետազոտությունների կենտրոնների ընկերակցությանը (SCRS – Society for Clinical Research Sites):
 
Այս համատեքստում մեր մասնագետներն օրերս մասնակցել են European Site Solutions Summit-ին, որը տեղի է ունեցել փետրվարի 24-25-ը Լիսաբոնում, Պորտուգալիա։
 
Այս կարևոր հարթակը համախմբում է ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու հիմնական մարտահրավերները, լավագույն փորձը և նորարարական մոտեցումները՝ կլինիկական հետազոտությունների արդյունավետությունը զարգացնելու նպատակով։
 
\Գագաթնաժողովին մասնակցությունն արժեքավոր հնարավորություն էր նոր կապեր հաստատելու, փորձի փոխանակման և համագործակցության նոր ուղիներ նախանշելու համար։
 
Մենք կարևորում ենք Հայաստանի աշխարհի հետ համընթաց զարգացումը ոչ միայն հիվանդության վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման գործընթացներում, այլև կլինիկական հետազոտությունների իրականացման՝ նպատակ ունենալով նպաստելու նորագոյույն տեխնոլոգիաների և բուժման ժամանակակից մեթոդների հասանելիությանը ՀՀ-ում:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×