Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է վահանաձև գեղձի հիվանդությունների ռադիոյոդային բուժման իրականացումը։
Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։
Ռադիոյոդթերապիան ներառում է․
-
վահանաձև գեղձի քաղցկեղի միկրոմեթաստազների հայտնաբերում
անհրաժեշտ յոդի քանակի ճշգրիտ հաշվարկ
ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում
հատուկ մեկուսացված հիվանդասենյակներ
հատուկ սնունդ
մատչելի գին