NEWS

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հերոսներից Տիգրանն է

10 տարեկան Տիգրանն է, արդեն հստակ որոշում ունի՝ կյանքը կապել երաժշտության հետ 

Ծանոթացեք՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հերոսներից Տիգրանն է: Արդեն 6 տարուց ավել է` պայքարում է ոտքի խնդրի դեմ: 6 տարի առաջ տղան սկսել է գանգատվել ցավերից և աջ ստորին վերջույթի դեֆորմացիայից, այլ բժշկական կենտրոնում գտնվել դինամիկ հսկողության տակ: Ուռուցքային պրոցեսի հետևանքով առաջացել է դեֆորմացիա, որը ժամանակի ընթացքում դարձել է ավելի արտահայտիչ: 

Տիգրանը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել 2023թ.-ի հունվարին:

Հետազոտություններից հետո ախտորոշվել է աջ մեծ ոլոքի միջին երրորդականի ֆիբրոզ դիսպլազիա, վալգուսային դեֆորմացիա, վերջույթի կարճացում: Անհրաժեշտ է եղել վիրահատություն:

Կատարվել է վիրահատություն՝ ներօջախային մասնահատում ալլոպլաստիկայով և արտաքին ֆիքսացիայի ապարատի տեղադրումով: Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների: 

Չնայած առժամանակ ֆիզիկական ակտիվության սահմանափակման՝ Տիգրանը ժպտում է, պատմում դպրոցական կյանքի, ռուսերենին ընտիր (շեշտում է Տիգրանը) տիրապետելու, դաշնամուր նվագելու և հետագայում կյանքը դրա հետ կապելու մասին: Ցույց է տալիս կենտրոնից դուրս գրվելու օրը, երբ բժիշկների նկարներով տորթ է բերել, նրանց հետ լուսանկարվել: Ու դե հպարտ ասում է՝ ՈՒԱԿ այսօր եկել է ինքնուրույն՝ քայլելով, կամաց, բայց քայլելով:

Լուսանկարներն ու պատմությունը հրապարակվել են ծնողների համաձայնությամբ։ 

333056361 6055332107864822 6319719505562284816 n 

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×