News

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի նոր բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի

Այսօր Հայաստանում պետպատվերի շրջանակում ապահովվում է ուռուցքաբանության պահանջմունքի մոտ 20 տոկոսը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկրի ծանր ֆինանսական վիճակը եւ աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, այսօր անհնար է հույս ունենալ, որ ուռուցքային հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը պետությունը կվճարի: Եվ հաճախ քննադատում են, թե ինչու մեր երկրի քաղաքացիները չեն կարողանում լիարժեք բուժում ստանալ ու դեղերով ապահովված չեն, հավելեց նա:

 
Այդուհանդերձ, Կենտրոնի տնօրենի խոսքով, «կառավարման մոդելի փոփոխությունը, նոր մոտեցումները, ստվերի կրճատումը իրենց պտուղները տվել են»: Դրա շնորհիվ Կենտրոնին հաջողվել է 820  մլն դրամի ներդրումներ կատարել եւ մի շարք բաժանմունքներ ու սարքավորումներ թարմացնել:


Արմեն Տանանյանը նշեց, որ քաղցկեղով հվանդացությունն աճում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Եվ ուռուցքաբանության հիմնական խնդիրն է վաղ փուլերում հիվանդության հայտնաբերումը, ինչը հանգեցնում է ապրելիության ցուցանիշների նկատելի աճի: Քաղցկեղի որոշ ձեւերի վաղ փուլերում հայտնաբերման դեպքում ողջ մնալու հավանականությունը հասնում է 90-95 տոկոսի, եւ այսօր Հայաստանում 40 հազար մարդ կա, որոնք քաղցկեղը  վերապրել են:


Տնօրենը լրագրողներին ցույց տվեց քիմիաթերապիայի նոր բաժանմունքը, որը տեղակայված է 7-րդ հարկում՝ 3 թեւերում եւ զբաղեցնում է 3000 քառ.մետր մակերես: Մի թեւում տեղակայվել են բժիշկները եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, երկրորդ թեւում՝ 20 մահճակալով ստացիոնարը, իսկ երրորդ՝ 60 մարդու համար ցերեկային ստացիոնարը: Այսինքն՝ նոր բաժանմունքում օրական կարող է քիմիաթերապիա ստանալ 80-100 մարդ: Բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի երկուշաբթիից:

Արմեն Տանանյանը հայտնեց, որ Հայաստանում տարեկան կատարվում է քիմիաթերապիայի 5000-7000 կուրս, եւ դրա 80 տոկոսը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Լրագրողներին ցույց տվեցին նաեւ ճառագայթային թերապիայի նոր ամերիկյան համալիրը՝ Varian Clinac iX, որն այսօր Հայաստանում միակն է: Տնօրենի խոսքով՝ Կենտրոնը գերժամանակակից սարքը ձեռք է բերել մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության շնորհիվ իրանական՝ Varan Parto Darman ընկերության աջակցությամբ:


Կենտրոնի ճառագայթային բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը պատմեց, որ 2017 թվականի արտադրության Varian Clinac iX ճառագայթային թերապիայի հեռակառավարվող համալիրը հնարավորություն կտա ուռուցքը բարձր դոզայով ճառագայթել թիրախային կերպով՝ առավելագույնս պահպանելով  շրջակա հյուսվածքները: Սա բազմաէներգետիկ համալիր է, որը էներգետիկ մի քանի մակարդակներում 2 տեսակի ճառագայթում է ստանում՝ ֆոտոնային եւ էլեկտրոնային:

Նրա խոսքով՝ առաջին հիվանդը նոր համալիրի կիրառմամբ ճառագայթային թերապիա կստանա արդեն հաջորդ շաբաթ, ըստ որում՝ արտադրողի հետ պայմանավորվածություն կա, որ ֆիրմայի ներկայացուցիչը ներկա կլինի առաջին արձակմանը:

Արմեն Տանանյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում ճառագայթային թերապիան շատ թանկ արժե. Եվրոպայում՝ 25 հազար եվրո եւ ավելի, տարածաշրջանի երկրներում՝ 8 հազար դոլար եւ ավելի: Վրաստանում համավճարով այն արժե 4 հազար դոլար: Հայաստանում վճարովի հիմունքներով այս բուժումը կարժենա 3 հազար դոլար, իսկ հվանդների մի մասը բուժումը կստանա պետպատվերի շրջանակում:


Կենտրոնի եւս մեկ նորույթն էլ թվային մամոգրաֆն է՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system, որը տեղադրվել եւ գործում է 2016 թվականի ամառվանից:

Սկզբնաղբյուր. news.am


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է