News

Ուռուցքաբանության կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը  վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող բժշկական հաստատության։ Կենտրոնում ներդրվում են նորագույն մեթոդներ, ընդլայնվում են բուժման հնարավորությունները, իսկ մասնագետները մշտապես վերապատրաստվում են՝ համաշխարհային զարգացումներին համընթաց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը ներկայացրել է անցած տարվա արդյունքները, ոլորտի խնդիրները և առաջիկա ծրագրերը՝ հատուկ ընդգծելով վաղ դիմելիության կարևորությունը։  

ՈւԱԿ տնօրենի խոսքով՝ անցած տարին կենտրոնի համար եղել է  բավականին ծանրաբեռնված էր, բայց նաև բովանդակալից։

«Առաջընթաց ունեցանք թե՛ աշխատանքային գործունեության, թե՛ կադրային և թե՛ նյութատեխնիկական հագեցվածության առումներով։ Զարգացում նկատվեց ինչպես գործնական, այնպես էլ գիտական ոլորտներում»,– նշում է նա։

Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժմամբ զբաղվող խոշորագույն հաստատությունն է։ Այն համալրված է բուժման բոլոր հիմնական եղանակներով՝ վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային։ Բացի այդ, կենտրոնը տրամադրում է նաև ախտորոշիչ, օժանդակ և պալիատիվ ծառայություններ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել լիարժեք և համապարփակ բուժում։

ՈՒԱԿ-ի կարևորագույն առավելություններից է մուլտիդիսցիպլինար մոտեցումը․ յուրաքանչյուր պացիենտի բուժման գործընթացում ներգրավվում են տարբեր մասնագետներ, և բուժման բոլոր փուլերը կազմակերպվում են բազմամասնագիտական թիմի համատեղ աշխատանքի միջոցով։ Սա թույլ է տալիս ապահովել առավել արդյունավետ և անհատականացված բուժում։

Խոսելով կենտրոնի առաքելության մասին՝ տնօրենը ընդգծում է, որ այն մնացել է անփոփոխ՝ ապահովել ուռուցքային հիվանդություններով պացիենտների բուժումը բարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ, ոլորտում մշտապես տեղի ունեցող զարգացումները պահանջում են շարունակական կատարելագործում։

«Ամեն տարի մենք ձգտում ենք առաջընթացի։ Ուռուցքաբանությունը արագ զարգացող ոլորտ է, և մեր նպատակն է մշտապես լինել այդ փոփոխությունների հետ համընթաց»,– նշում է Կարեն Ծառուկյանը։

Կենտրոնը նաև կարևորում է վաղ դիմելիությունը՝ որպես արդյունավետ բուժման առանցքային գործոններից մեկը, և շարունակում է իր գործունեությունը ոչ միայն բուժման, այլև իրազեկման և կանխարգելման ուղղությամբ։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

03-04-2026

Ուռուցքաբանության կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը  վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×