NEWS

Պահանջվում է ցանցային ադմինիստրատորի օգնական

Աշխատանքի նկարագրություն

    Կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում և սպասարկում:   Ցանցային անվտանգության գործիքների՝ firewall-ների, հակավիրուսային համակարգերի և ներխուժումների հայտնաբերման ու կանխարգելման համակարգերի կառավարում:   Ցանցային միացումների և ցանցի աշխատանքի արտադրողականության հետ կապված խնդիրների բացահայտում, կարգավորում, լուծում և գրանցում:   Սերվերային հանգույցների, համակարգչային և այլ ցանցային սարքավորումների տեղադրում, կոնֆիգուրացում և սպասարկում:   Ցանցային ծրագրերի տեղադրում, կարգաբերում և թարմացում:   Կենսական կարևորություն ունեցող ցանցային սերվերների վրա արտակարգ իրավիճակներում տեղեկատվության պահուստային կրկնօրինակման և վերականգնման համակարգերի տեղադրում և սպասարկում:   Ընկերության համակարգերի համար տեխնիկական փաստաթղթերի, համապատասխան չափանիշների և շահագործման ընթացակարգերի կազմում և մշակում:   Ցանցերին և համակարգերին ներկայացվող պահանջների սահմանում:

 Պահանջվող որակավորումներ

    Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն:   Սարքավորումների և ծրագրային խնդիրների կարգավորման ունակություն:   Վեբ-հավելվածների իմացություն:   Ինքնամոտիվացիա, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն:   Խնդիրների կարգավորման գերազանց հմտություններ, աշխատանքն ստանձնելու և ժամանակին, արդյունավետ ու պատշաճ կերպով ավարտելու ունակություն:    Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք, թիմում աշխատելու ունակություն:   Արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Դիմումները ընդունվում են միայն էլ․փոստով, [email protected] էլ․հասցեին:

Թեմա դաշտում գրել ցանցային ադմինիստրատորի օգնական:

Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. մարտի 9՝ ժամը 18։00։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410205050 հեռախոսահամարով։


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×