ՊՕԷՄ հետազոտություն ՈՒԱԿ-ում
ՈւԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է իր տեսակի մեջ եզակի մինիմալ ինվազիվ միջամտություն:
52-ամյա տղամարդն Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել դիսվագիայով (սնունդ չի կարողացել ընդունել): Կենտրոնում ռենտգեն և էնդոսկոպիկ հետազոտություն իրականացնելուց հետո ախտորոշվել է կարդիայի ախալազիա: Անմիջապես կատարվել է պերօրալ էնդոսկոպիկ միոտոմիա (ՊՕԷՄ):
Հետազոտությունն իրականացրել է ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքի բշիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը: Անեսթեզիան իրականացրել է Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Կարեն Մելքոնյանը:
Պացիենտը միջամտությունից 2-3 օր անց դուրս է գրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնից: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների:
Հոլովակը կից՝ https://youtube.com/shorts/WvUWfnuznX0?si=yi1jZguSYyNMy1TW