NEWS

Փորձի փոխանակում և նոր գիտելիքների ձեռքբերում

ՈՒԱԿ-ի նեյրովիրաբույժը 2 շաբաթ եղել է Մոսկվայում Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ իր բազմամյա գործունեությամբ, քայլում է ոլորտային զարգացած կենտրոններին զուգահեռ։ ՈՒԱԿ-ը ոչ միայն միջազգային ստանդարտն է տեղայնացնում և զարգացնում ուռուցքաբանությունը երկրում, այլև իր փորձով և օրինակով կիսվում է այլ կենտրոնների հետ։ 

Վառ օրինակ է 2006թ․-ի Մոսկվայի Ն. Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի նյարդավիրաբույժ Վլադիմիր Կարախանի այցը ՈՒԱԿ-ի Նեյրոօնկոլոգիկան բաժանմունք ։ Տպավորված լինելով Ոռուցքաբանության ազգային կետրոնով և բաժանմունքով՝ այցից հետո Վլադիմիր Կարախանը 2007թ․-ին Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտաբժշկական կենտրոնում հիմնադրում է Ներյոօնկոլոգիական բաժանմունք՝ ՈՒԱԿ-ի օրինակով։

Հենց այս բաժանմունքում էլ իր վերապատրաստումն է անցել ՈՒԱԿ նեյրովիրաբույժ Աննա Կիզոկյանը։ 

Բժիշկը մասնակցել է համահիվանդանոցային կոնֆերանսներին, բաժանմունքի վիրահատություններին, խորհրդատվություններին և ուսումնասիրել բարդ վիրահատությունների հետվիրահատական շրջանը։

Երկու շաբաթում Աննա Կիզոկյանը սերտել է գլխուղեղի ուռուցքների ստերեոտակսիկ բիոպսիան։ 

Ստերեոտակսիկ բիոպսիան նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտություն է, որը թույլ է տալիս գլխուղեղից վերցնելու պաթոլոգիական փոփոխված հյուսվածքը՝ միկրոսկոպիկ հետազոտություն անցկացնելու, ճշգրիտ հյուսվածաբանական ախտորոշում հաստատելու և բուժման հետագա մարտավարությունը որոշելու համար։ Այս միջամտության առավելությունն է արագությունը, ճշգրտությունը, հիվանդի վիճակի արագ բարելավումն ու հիվանդանոցում մնալու ժամկետների նվազեցումը: 

ՈՒԱԿ-ը շարունակում է ավելացնել նոր ծառայություններ։ Գլխուղեղի ուռուցքների ստերեոտակսիկ բիոպսիան շուտով հասանելի կլինի նաև մեր կենտրոնում։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×