Սպասված լավ լուր
ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից խոսք տված շարժական մամոգրաֆիայի մեքենան բարեհաջող ժամանել է Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն:
ՈւԱԿ-ը համակարգելու է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը Հայաստանում, որը կմեկնարկի արդեն այս ամռան ընթացքում։
Սքրինինգի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից լիովին բուժվելու հավանականությունը։