NEWS

Տաջիկ բժիշկը ՈւԱԿ-ում կատարելագործման դասընթաց է անցնում

Տաջիկստանի առողջապահության նախարարության Ուռուցքաբանության հանրապետական գիտական կենտրոնի բժիշկ Մոհինիսո Սատտորովան ճառագայթային թերապիայի ոլորտում կատարելագործման դասընթաց է անցնում ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Դասընթացը կազմակերպվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ տեխնիկական համագործակցության Տաջիկստանի ազգային ծրագրի շրջանակում։

ՈւԱԿ-ի Ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանի խոսքով, ԱԷՄԳ-ի այդ ծրագրի շրջանակում Տաջիկստանն ու Հայաստանը համագործակցում են մի քանի տարի, և ճառագայթային թերապիայի ոլորտում հայ մասնագետների փորձին արդեն ծանոթացել են երեք բժիշկ, չորս տեխնիկ և մեկ բժշկական ֆիզիկոս այդ երկրից։ Հայաստանում կատարելագործվել են նաև բժիշկներ Ուզբեկստանից, նույնպես իրենց ազգային ծրագրի շրջանակում։

«Մենք կազմել ենք մեկ ամսվա ծրագիր, որով բժիշկ Սատտորովան ուսումնասիրում է տարբեր տեղակայումների ուռուցքների ճառագայթային բուժումը, ապացուցողական բժշկության մոտցումները ճառագայթային թերապիայի ոլորտում», - ասաց նա։

Ծրագրի շրջանակում ավելի վաղ Դուշանբեում կազմակերպվել էին թրեյնինգներ, որոնց Թաթուլ Սաղաթելյանը հրավիրված էր որպես ԱԷՄԳ-ի փորձագետ և դասախոս։

Ինչպես պատմեց Մոհինիսո Սատտորովան, ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում Տաջիկիստանում արդիականացվել են սարքավորումները՝ Դուշանբեի կոբալտային ապարատը բարելավվել է, իսկ Հուջանդ քաղաքում տեղադրվել է նոր ճառագայթային սարք։ Անցում է կատարվել բուժման 2D պլանավորումից 3D-ի, այսինքն ճառագայթային թերապիայի ավելի ճշգրիտ մեթոդների կիրառման, ինչը և սովորեցնում են տաջիկ մասնագետներին Հայաստանում։

Մոհինիսոյի խոսքով, Հայաստանում ինքն իրեն շատ լավ է զգում, անգամ հայերեն մի քանի արտահայտություն է սովորել, իսկ «հա» և «ջան» բառերն իրեն ի սկզբանե հասկանալի էին, ուղղակի տաջիկերեն «ջանը» հնչում է «ջոն»։


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×