News

Թոքի քաղցկեղ․ Ի՞նչ պետք է իմանալ այդ հիվանդության մասին

Թոքի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն առաջանում է թոքային հյուսվածքի և բրոնխների գեղձերից և լորձաթաղանթից։

Թոքի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության World Cancer Report -2012 զեկույցի տվյալներով՝ 2012 թվականին աշխարհում գրանցվել է թոքի քաղցկեղի 1,82 միլիոն նոր դեպք, և այդ հիվանդությունից մահվան՝ 1,56 միլիոն դեպք, ինչը կազմել է քաղցկեղից ընդհանուր մահացության 20 տոկոսը։ Տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղը ուռուցքային հիվանդություններից մահացության առաջատար պատճառն է, իսկ կանանց մոտ երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։

Դեպքերի մեծ մասում թոքի քաղցկեղը հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ ուռուցքի ամբողջական վիրահատական հեռացումն արդեն անհնար է, և թերապևտիկ հնարավորությունները սահմանափակվում են քիմիաճառագայթային բուժմամբ։ Իսկ նման դեպքերում հիվանդության կանխատեսումները այդքան էլ լավը չեն՝ հնգամյա ապրելիությունը չի գերազանցում 17,7 տոկոսը։ Այդ իսկ պատճառով ուռուցքաբանության կարևորագույն խնդիրներից է թոքի քաղցկեղի սկրինինգը և ժամանակին ախտորոշումը, ինչպես նայև առաջնային կանխարգելումը, և առաջին հերթին պայքարը ծխելու դեմ, որն այդ հիվանդության ռիսկի գլխավոր գործոնն է։

Թոքի քաղցկեղի ռիսկի գործոններն են․

    Ծխելը: Որոշ հետազոտությունների համաձայն, հիվանդության դեպքերի 90 տոկոսը ասոցացվում է ծխելու հետ, ինչն իր հերթին պայմանավորված է ծխախոտային ծխի մեջ քաղցկեղածին նյութերի բարձր պարունակությամբ։ Ըստ վիճակագրության՝ ծխելու պատճառով առաջացած թոքի քաղցկեղից տարեկան մահանում է 1,5 միլիոն մարդ, և ընթացիկ միտումների պահպանման դեպքում 2020-2030թթ այդ թիվը կհասնի տարեկան 2 միլիոնի։ Ռադիոակտիվ ռադիումի տրոհման արդյունքում առաջացող ռադոնի մուտագեն ազդեցություն; Այլ հիվանդությունների բուժման համար կիրառվող ճառագայթային թերապիա; Շրջակա միջավայրում (ասբեստ, մկնդեղ, նիկել, իոնացնող ճառագայթում և այլն) պարունակվող թունանյութերի քաղցկեղածին ազդեցություն; Թոքային ֆիբրոզ; ՄԻԱՎ վարակ; Ժառանգականություն; Սննդամթերքի ջերմային մշակման համար կիրառվող սննդայուղերի քաղցկեղածին ազդեցություն։

Թոքի քաղցկեղի կլինիկական արտահայտությունները

Որպես կանոն կլինիկական պատկերն առաջանում է հիվանդության ուշ փուլերում՝ առաջնային ուռուցքի տարածման, մետաստազների, ինչպես նաև պարանեոպլաստիկ համախտանիշների առաջացման հետևանքով։

Հիվանդության ամենատարածված ախտանիշներն են․

    Տևական կամ հետզհետե ուժգնացող հազ; Արյունով կամ ժանգի գույնի խորխով հազ; Ցավ կրծքավանդակում, որն ուժեղանում է խորը շնչելուց, հազալուց կամ ծիծաղելուց Խռպոտություն; Քաշի կորուստ, ախորժակի բացակայություն; Հևոց; Հոգնածություն, թուլություն; Շնչական ուղիների կրկնվող վարակներ (բրոնխիտ, պնևմոնիա)։ Մետաստատիկ թոքի քաղցկեղի դեպքում, մետաստատիկ պրոցեսի տեղակայումից կախված կարող են լինել ցավեր ոսկրերում, գլխացավ, վերջույթների թմրածություն, գլխապտույտ, մաշկի և աչքի դեղնուկ, ավշահանգույցների մեծացում։ Արյան հոսք հորմոնանման նյութերի ներթափանցման պատճառով զարգանում են պարանեոպլաստիկ համախտանիշներ, որոնք կարող են թոքի քաղկցեկի առաջին ախտանշանները լինել՝ հիպերկալցիեմիա, Կուշինգի համախտանիշ, արյան տարբեր փոփոխություններ, հիպերտրոֆիկ օստեոարթրոպատիա, պոլիմիոզիտներ, դերմատոմիոզիտներ և այլն։

Ախտորոշում

    Թոքի քաղցկեղի կասկածի դեպքում առաջին հերթին կատարվում է պացիենտի մանրակրկիտ կլինիկական զննում։ Հիվանդության բացահայտ ախտանիշները կարող են վկայել զարգացող հիվանդության մասին։ Հիմնական ախտորոշիչ միջոցառումներն են ռադիոգրաֆիկ հետազոտական մեթոդները, առաջին հերթին, կրծքավանդակի կոնտրաստով համակարգչային շերտագրումը, որը թույլ է տալիս որոշել ուռուցքի տեղակայումը և պլանավորել թիրախային բիոպսիան։ Սակայն ՀՇ միջոցով շատ հաճախ չի հաջողվում նույնականացնել մետաստազները, այդ թվում՝ միջնորմի ավշահանգույցներում ։ Այդ դեպքերում նախապատվությունը տրվում է պոզիտրոնա-էմիսիոնային շերտագրությանը (ՊԵՏ), որը թույլ է տալիս նույնականացնել ինչպես առաջնային ուռուցքը, այնպես էլ մետաստազները, ինչպես նաև գնահատել բուժման միջանկյալ արդյունավետությունը։ Նպատակահարմար է նաև ՊԵՏ/ՀՇ համակցված հետազոտությունը։

    Բրոնխոսկոպիա։ Շնչափողի և բրոնխների վիզուալ հետազոտման մեթոդ, որի ժամանակ կատարվում է նաև բիոպսիա։ 

Բուժում

Թոքի քաղցկեղի բուժման մարտավարությունը հիմնականում կախված է ուռուցքի տեսակից և զարգացածության աստիճանից։ Բացի այդ, բուժման ընտրության ժամանակ հաշվի են առնում պացիենտի ընդհանուր վիճակը, ուղեկցող հիվանդությունները և թոքերի ֆունկցիոնալ վիճակը։

Թոքի քաղցկեղի դեպքում կիրառվում է վիրահատական բուժում, սիստեմային բուժում կամ քիմիաթերապիա և թիրախային կամ կենսաբանական բուժում, ինչպես նաև ճառագայթային բուժում։ Բուժման մեթոդի ընտրությունը կախված է վերը շարադրած պայմաններից, յուրաքանչյուր մեթոդը կարելի է կիրառել առանձին կամ համադրելով բուժման այլ մեթոդների հետ։


19-09-2024

ՈՒԱԿ ախտորոշիչ լաբորատորիան ANAB-ից ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիան ԱՄՆ ազգային հավատարմագրող մարմնից (ANAB) ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում։ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանն ընդգծում է, որ կենտրոնի

18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է