News

Թոքի քաղցկեղի սկրինինգային պետական ծրագիրը մասնագետները համարում են անհրաժեշտություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2023 թվականի նոյեմբերին իրականացրեց թոքի սքրինինգային հետազոտության պիլոտային ծրագիր։ Ցածր դոզավորմամբ համակարգչային շերտագրում անցան 72 պացիենտ։ Ստացված արդյունքների մասին խոսելիս ՈՒԱԿ Պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը նշել է.

«Առաջին փուլում հայտնաբերվել են երկու օջախային գոյացություններ, հավանաբար, քաղցկեղ, և այժմ նրանք գտնվում են վերահսկողության տակ։ Եվ ունեցել ենք չորս GGO` ground glass opacities, այսինքն` թոքի հյուսվածքի փոփոխություն հաղճապակու տեսքով, որոնք ենթակա են հետագա հսկողության»:

Մասնագետը նաև նշել է, որ հետազոտության երկրորդ փուլն իրականացվել է 2024 թվականի փետրվարի 4-ին նշվող Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, որին մասնակցել է 23 բուժառու։ 

«Ընդհանուր առմամբ, համեմատելով մեր ստացված ցուցանիշները միջազգային փորձի հետ՝ և արդեն իսկ կատարված պիլոտային, և ազգային ծրագրերի հետ, մեր ստացած ցուցանիշներն իդենտիկ են։ Հետագայում, իհարկե, մենք պլանավորում ենք կրկնել նմանատիպ ծրագրերը՝ ի օգուտ մեր բնակչության»,-նշել է Տիգրան Բյուզանդյանը։

Ամբողջական նյութը՝ bit.ly/42Q5dzs

Տեսանյութը՝ bit.ly/3USTCOm

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է