NEWS

ՈՒԱԿ-ի Պալիատիվ կլինիկայի ամբուլատոր ծառայությունն արդեն հասանելի է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ կլինիկայի ստացիոնար ծառայությանը զուգահեռ ՈՒԱԿ-ը գործարկում է վճարովի ամբուլատոր պալիատիվ ծառայությունը՝ ցավի կառավարումը և հոգեսոցիալական օգնությունը հասանելի դարձնելով հենց պացիենտի բնակության վայրում։

Ամբուլատոր ծառայությունը մատուցում է հատուկ խումբ, որում ըստ անհրաժեշտության կարող են ներգրավված լինել բժիշկ-ուռուցքաբան, պալիատիվ խնամքի բժիշկ, վիրաբույժ, ռադիոլոգ, հոգեբաններ, սոցիալական աշխատող, հոգեբույժ,  պալիատիվ խնամքի բուժքույր, պալիատիվ խնամքի մայրապետ։

Յուրաքանչյուր դեպքի համար կազմում է բուժման անհատական պլան։ Ցավազրկման կարիք ունեցող պացիենտներին տնային այցի ընթացքում ապահովում են համապատասխան դեղորայքով, կազմակերպում են խորհրդատվություններ բուժող բժշկի և նեղ մասնագետների հետ, իրականացնում են պառկելախոցերի, վերքերի արտաքին մշակում, միզային կատետերների, նազոգաստրալ զոնդերի տեղադրում կամ փոխարինում և այլն։

ՈւԱԿ Պալիատիվ կլինիկայի այս ծառայությունը նաև պացիենտի հարազատներին փոխանցում է խնամքի անհրաժեշտ հմտությունները և պահպանում է շարունակական կապը նրանց հետ։

Այցն իրականացվում է ՈւԱԿ-ի փոխադրամիջոցով: Ծառայության մասին հավելյալ մանրամասների և կանչ գրանցելու համար գործում է 87-00 հեռախոսահամարը։

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×