ՈՒԱԿ-ի թիմին է միացել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի ուռուցքաբանական ծառայության ղեկավար Արմեն Հայրիյանը
Լավագույն մասնագետները` լավագույն կենտրոնում. ՈՒԱԿ-ի թիմին է միացել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի ուռուցքաբանական ծառայության ղեկավար Արմեն Հայրիյանը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բժիշկ Արմեն Հայրիյանն այսուհետ իր մասնագիտական գործունեությունը շարունակելու է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքում՝ որպես ուռուցքաբան-քիմիաթերապևտ:
Վստահ ենք՝ բժիշկն իր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կծառայեցնի ի շահ և ի բարօրություն մեր հայրենակիցների:
Արմեն Հայրիյանի բոլոր նախկին բուժառուները կարող են այցելել իրենց բժշկին նոր հասցեով՝ Ֆանարջյան 76 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան):