News

ՈՒԱԿ-ը կրկին համալրվել է նոր սարքավորումներով

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան կատարվում է ավելի քան 3200 վիրահատություն, անց է կացվում քիմիաթերապիա ավելի քան 4500 հիվանդի մոտ և մոտավորապես 1500 հիվանդ ստանում, է ճառագայթային բուժում՝:

Ուռուցքաբանության ոլորտում սպասարկելով պրակտիկորեն ամբողջ հանրապետությունը, կենտրոնը պարբերաբար տեխնիկական համալրման կարիք է ունենում: Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի կրկին համալրվել է նոր տեխնիկայով: ՎիվաՍել ՄՏՍ-ը կենտրոնին նվիրաբերել է էնդոսկոպիկ տեսավիրաբուժական համալրված կայան` ամբողջական գործիքների լրակազմ հավաքով WOLF (Germany), հիբրիդային (մոնոպոլյար-բիպոլյար) վիրահատական PRINCESS ՀԻՍՏԵՐՈՌԵԶԵԿՏՈՍԿՈՊ՝ անընդհատ իրիգացիայի հնարավորությունով, ARI-800C մոնիտոր, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալներ՝ ներքնակներով:


«Արդեն 6 տարի է, ինչ ՎիվաՍել ՄՏՍ ընկերությունն աջակցում է առողջապահության ամենածանր ուղություններից մեկին՝ ուռուցքաբանությանը: Այս ոլորտում մեր աշխատանքը երկու մասի է բաժանվում՝ կանխարգելիչ և բուժական: Այստեղ միայն մարդկային ռեսուրսը քիչ է: Նոր տեխնիկան թույլ է տալիս ավելի արագ, ավելի անվտանգ անցնել բուժական գործընթացը: Մեծ հույս ունեմ, որ կկարողանանք ամեն տարի այս ծավալի աշխատանքներով բարձրացնել հիվանդների վստահությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբողջ անձնակազմի և մեր կենտրոնում բուժվող բոլոր հիվանդների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՎիվաՍել ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի:

6-րդ տարին է, ինչ ՎիվաՍել ՄՏՍ-ը նվիրաբերություններ է կատարում մեր կենտրոնին: Նախորդ տարի մեր կենտրոնը նվեր ստացավ վերջին թվային ռենտգեն սարքը, իսկ այսօր նվիրատվության շնորհիվ կենտրոնը հարստացավ գերմանական արտադրության սարքերի մի համալիրով, որը հնարավորություն կտա շատ միջամտություններ կատարել լապարոսկոպիկ եղանակով:

Կենտրոնը համալրվեց նաև շուրջ 25 բազմաֆունկցիոնալ մահճակալներով, բժշկական մոնիտորներով,  որոնք օգնում են ո՛չ միայն բուժման գորժընթացին, այլև առավել բարենապաստ են դարձնում հիվանդների սենյակային պայմանները»,- իր խոսքում նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:


«Պետք է աջակցել բժիշկներին, անել հնարավորինը՝ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը և հասնենք նրան, որ հիվանդները հնարավորություն ունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ Հայաստանում և ստիպված չլինեն դիմել արտասահմանյան բուժհաստատություններին, ինչը թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար և ոչ բոլորին է հասանելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՎիվաՍել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից ավելի քան 238 միլիոն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին` բուժսարքավորումներով համալրելու նպատակով, որից 60 միլիոն դրամը՝ 2016 թվականի ընթացքում:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է