News

ՈՒԱԿ Լաբորատոր ծառայության անձնակազմը մասնակցել է «Առաջին օգնության հիմունքներ» դասընթացին

Կարևորելով առաջին օգնության ճիշտ կազմակերպումը՝ ՈՒԱԿ Լաբորատոր ծառայության անձնակազմը մասնակցել է դասընթացի 

Հունիսի 12-ին և 13-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ծառայության ողջ անձնակազմը մասնակցել է Հայկական կարմիր խաչի ընկերության ( @redcrossyoutharm ) կողմից կազմակերպված «Առաջին օգնության հիմունքներ» դասընթացին։

449465468 1016082037193614 5962191687655656096 n

Դասընթացի նպատակն առաջին օգնության ճիշտ կազմակերպումն էր մարդասիրության և կամավորության սկզբունքներից ելնելով։ Մասնակիցները ծանոթացել են, թե տարբեր իրավիճակներում առաջին օգնության ինչպիսի քայլեր պետք է կատարեն, որոնք ոչ միայն կօգնեն, այլ նաև չեն վնասի տուժածին. Տեղում դասընթացավարների կողմից ցուցադրվել են քննարկված դեպքերը։

Դասընթացն իրականացվել է ԿԽՄՖ Առաջին օգնության, վերակենդանացման և կրթության միջազգային չափանիշներին համապատասխան։ Մասնակիցներին տրվել է դասընթացի մասնակցության վկայական։

Պացինետակենտրոնությունը որպես առաջնահերթություն ունենալով, ՈՒԱԿ-ը կարևորում և խրախուսում է նմանօրինակ դասընթացների մասնակցությունը կենտրոնի աշխատակիցների կողմից։

449434110 1016082023860282 8969635554309614627 n449245732 1016082043860280 5925165500515603912 n449610401 1016082027193615 2519823061649826042 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է