News

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի ամանորյա ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ բուժառուներ և բուժաշխատակիցներ,

Ամփոփելով անցնող տարին` պետք է նշեմ, որ թիմային աշխատանքի շնորհիվ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2023 թվականի մարտահրավերները պատվով է հաղթահարել։ Կարողացել ենք մեր առջև դրված նպատակների, խնդիրների համար գտնել լուծումներ և առաջ շարժվել` էլ ավելի նորարարական ու ժամանակակից բուժհաստատություն դառնալու համար:

Ոլորտի զարգացումներին մշտապես հետևելով` 2023 թվականին ևս կենտրոնը հագեցել է նոր, գերժամանակակից սարք-սարքավորումներով, բացվել են երկու նոր բաժանմունքներ, որոնք բացառիկ են ավելի քան յոթ տասնամյակի պատմություն ունեցող կենտրոնի համար:

Մասնագետները, կարևորերլով շարունակական կրթությունն ու միջազգային առաջատար կենտրոնների գործընկերների հետ փորձի փոխանակումը, պատրաստակամորեն մասնակցել են միջազգային կոնֆերանսների, միջոցառումների, ինչպես նաև՝ աշխարհի տարբեր անկյուններում վերապատրաստման դասընթացների։ Արդյունքում լավագույն փորձն են տեղայնացրել կենտոնում, ինչի շնորհիվ առավել արդյունավետ է կազմակերպվում բուժառուների բուժման գործընթացը։

Մեր մասնագետների, ինչպես նաև տեղեկատվության տարածման տարբեր աղբյուրների հետ համագործակցության շնորհիվ տարեցտարի գրանցվում է քաղցկեղի դեմ պայքարի իրազեկվածության ավելի բարձր մակարդակ, որն էլ ապահովում է հիվանդության` վաղ փուլում հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և կանխարգելումը։ Կենտրոնում տարվա ընթացքում մի քանի անգամ անցկացվել են անվճար ակցիաներ, արտագնա այցեր, որոնց շրջանակում հնարավորություն է տրվել անցնելու որոշակի հետազոտություններ, որոնք ևս ուղղված են քաղցկեղի վաղ հայտնաբերմանը:

Հատկանշական է, որ վերջին տարիներին գումարային մոտ 6.5%-ով նվազել է ուռուցքով հիվանդների մահացությունը, որը մեր առողջապահական համակարգի ձեռքբերումներից է:

Խոսելով գալիք տարվա մասին` պետք է նշեմ, որ 2024 թվականի հետ կապված մեծ սպասելիքներ ու նոր նպատակներ ունենք, որոնց իրագործման համար անչափ կարևոր է ՈՒԱԿ-ի թիմի համատեղ աշխատանքն ու փոխհամագործակցությունը։ Նպատակ ունենալով լինել լավագույններից մեկը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում` մենք ձգտելու ենք լինել էլ ավելի հասանելի, հագեցած ու զարգացած։ Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ բուժառուներ և բուժաշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին: Նոր՝ 2024 թվականին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղություն, առողջություն ու անհոգ կյանք: Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորներին՝ մաղթում բարի ու խաղաղ ծառայություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Եղե՛ք առողջ:

 

Նարեկ Մանուկյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն

10-10-2024

Եզակի վիրահատություն՝ հիվանդից հեռացրել են 4,5 կգ գոյացություն․ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ագային կենտրոնում ձախ թոքի պլևրալ խոռոչից բաց վիրահատությամբ հեռացվել է 4,5 կիլոգրամ կշռով չարորակ նորագոյացություն։Մինչև կենտրոն գալու նախորդ գիշերը Լևիկ

08-10-2024

Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews

«Բուժման ընթացքում միջին բուժաշխատողների դերը գրեթե չի զիջում բժիշկների մեծ աշխատանքին»,- «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով»-ի ողջույնի խոսքում նշեց Վ․Ա․ֆանարջյանի անվան

07-10-2024

Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ. կանխարգելի՛ր LOW DOSE-ի միջոցով

Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ։Ռիսկի խմբում են՝պասիվ ծխողները, որոնք 1 շաբաթվա ընթացքում 20 ժամ շնչում են ծխախոտի ծուխ,50-75 տարեկան այն անձինք, որոնք վերջին 15
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է