News

ՈՒԱԿ-ում հյուրընկալվել էին զանգվածային լրատվամիջոցների լրագրողներ

Կարևորելով նրանց առանցքային դերը ոլորտի զարգացման գործում․ ՈՒԱԿ-ում հյուրընկալվել էին զանգվածային լրատվամիջոցների լրագրողներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով լրատվամիջոցների և լրագրողների լրջագույն դերակատարությունը հասարակական օղակներում, հայտարարել էր «Քաղցկեղի վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր» խորագրով լրագրողական նյութերի մրցույթ։ 

Այսօր կենտրոնում ամփոփեցինք մրցույթի արդյունքները։ Այսիպիսով ներկայացնում ենք հաղթողներին՝ 

  • Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ՝ CivilNet առցանց հեռուստատեսության լրագրող Ժաննա Ավագյան (նյութը՝ surl.li/ihwqj
  • Լավագույն ռադիոնյութ ՝Armenpress լրատվական գործակալության լրագրող Գայանե Գաբոյան (նյութը՝ http://surl.li/ihwrh )
  • Լավագույն հետաքննական նյութ՝ Ազատություն ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյան (նյութը՝ http://surl.li/ihwrw )
  • Լավագույն հոդված/մարդկային պատմություն՝ Ararat TV / Արարատ ՀԸ մարզային հեռուստաընկերության լրագրող Սալվինա Վարդերեսյան (նյութը՝ http://surl.li/ihwsm)

 

Տրվեցին նաև խրախուսական մրցանակներ՝ 

  • Aliq Media Armenia/Ալիք մեդիա Հայաստան լրատվական-վերլուծական կայքի լրագրող Հասմիկ Բալեյանին (նյութը՝ http://surl.li/ihwtc ) և Ampop Mediaյի լրագրող Գարիկ Հարությունյանին (նյութը՝http://surl.li/ihwtm )։ 

Մենք լիահույս ենք՝ հիվանդության մասին գրագետ լուսաբանումը, խնդիրների բարձրաձայնումը, հիվանդության կարխարգելիչ միջոցառումներին տեղյակ լինելն ու դրանց ներկայացումը հասարակությանը կօգնեն մեր ազգաբնակչությանն ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, զարկ կտան պարբերաբար ստուգումներին, չարաբաստիկ հիվանդության առավել արդյունավետ և թիրախային կանխարգելմանը: 

Այս համատեքստում մենք կարևորում ենք լրագրողների հետ ձևավորված կայուն համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունները։

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է