NEWS

ՈՒԱԿ-ում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում սույն թվականի մարտի 25-ին բացառիկ վիրահատություն է կատարվել` ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։

Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։

Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից, ինչը նվազեցնում է վիրահատական տրավմատիզացիան և ցավային համախտանիշը։ 

Հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում. հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։

Պացիենտը 1970թ․ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նեոադյուվանտ (նախավիրահատական) քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին դիտվել է դրական դինամիկա՝ ուռուցքի փոքրացում։ Վիրահատությունից առաջ ուռուցքն ունեցել է 5սմ տարածվածություն կերակրափողի երկայնքով։ Վիրաբուժական թիմը որոշել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած՝ դիստալ հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։

Վիրաբուժական թիմի անդամներն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային-վիրաբույժ Արմեն Խանոյանը, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։ Վերջինս ունի բարձրագույն որակավորում «թորակալ վիրաբուժություն» մասնագիտությամբ:

Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, մինչև օրգանիզմը ամբողջությամբ կոմպենսացնի հեռացված ստամոքսի գործառույթը։


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×