Ծրագրեր


Ի՞նչ է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը նախատեսում է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող (ասիմպտոմատիկ), սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող կանանց հետազոտություն։ Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի նպատակն է հիվանդությունը բացահայտել զարգացման վաղ փուլերում, ինչի շնորհիվ նվազում է կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված մահացության մակարդակը, ինչպես նաև գնահատել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե բացակայում են հիվանդության ախտանշանները։ Սքրինինգի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել վաղ փուլում, արդյունքում՝ հիվանդության բուժման բարձր հավանականությամբ։

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը առաջարկվում է միջին ռիսկ ունեցող 45-68 կանանց մամոգրաֆիկ հետազոտությունների տեսքով 2 տարին մեկ հաճախականությամբ:

17-10-2025

Բացառիկ վիրահատություն․ 10 կգ կշռող կրծքագեղձի ուռուցքը հեռացվել է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է բացառիկ վիրահատություն․ Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանին հաջողվել է հեռացնել մոտ 10 կիլոգրամ կշռող կրծքագեղձի ֆիլոիդ

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×