Ծրագրեր


Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիր

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը իրականացնում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնը ՀՀ ԱՆ պատվերով: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի բաղադրիչներն են՝

  • Կրթական մաս. Կրթական ինֆորմացիա կրծքագեղձի առողջության և քաղցկեղի, սքրինինգի մասին կինը կարող է գտնել ՈՒԱԿ-ի կայքում, կամ ստանալ ԱԱՊ օղակի իր տեղամասային ընտանեկան բժշկից
  • Կրծքագեղձերի կլինիկական զննում. Ինքնազննման տեխնիկային կինը կարող է ծանոթանալ ՈՒԱԿ-ի կայքում, կամ կարող է դիմել ԱԱՊ օղակի իր տեղամասային ընտանեկան բժշկին
  • Սքրինինգային կանխարգելիչ մամոգրաֆիա
  • Լրահետազոտություններ. Միջինում 2-9 տոկոս դեպքերում կանխարգելիչ մամոգրաֆիայի արդյունքում բժշկի կողմից դրվում է լրահետազոտությունների ցուցում՝
  • Մամոգրաֆիա տոմոսինթեզով
  • Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
  • Կրծքագեղձի գոյացության բիոպսիա
  • Բիոպտատի հյուսվածաբանական քննություն
  • Հաստատված չարորակ ուռուցքի իմունոհիստոքիմիական քննություն
  • Ուռուցքաբանի զննում և խորհրդատվություն

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի բոլոր բաղադրիչներից շահառուները օգտվում են անվճար

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը ներկայումս իրականացվում է Գեղարքունիքի մարզում, մեկնարկել է 2024թ սեպտեմբերի 2-ին Վարդենիս քաղաքից և հարակից համայնքներից: Ծրագրի շահառուներն են այս մարզի 45-68 տարեկան բոլոր կանայք: Բացառություն են կազմում հղի կանայք, կանայք որոնք անցել են մամոգրաֆիկ հետազոտություն 12 ամսից ավելի քիչ ժամկետում, կանայք, ովքեր բուժվել են կրծքագեղձի քաղցկեղից ոչ ավելի վաղ քան 5 տարի առաջ և գտնվում են իրենց ուռուցքաբանի հսկողության տակ, կանայք, ովքեր ունեն կրծքագեղձի ուշացված քաղցկեղ և որը երևում է անգամ անզեն աչքով:

Սքրինինգի նախնական ժամանակացույց

ü   

Քաղաք և նրան հարակից համայնքներ

Մամոգրաֆի տեղակայման ժամանակացույց

1.

Վարդենիս

1,5 ամիս

2.

Մարտունի

4 ամիս

3.

Գավառ

3 ամիս

4.

Ճամբարակ

1 ամիս

5.

Սևան

2,5 ամիս

Հետազոտության իրականացում

  1. Հետազոտության մեթոդը՝ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն թվային մամոգրաֆիայի սարքի միջոցով (ներկայումս շարժական մամոգրաֆ):
  2. Հետազոտությունը կատարվում է հատուկ վերապատրաստում անցած փորձառու ռենտգեն–լաբորանտի կողմից՝ պահպանելով մամոգրաֆիայի սարքի որակի ապահովման անհրաժեշտ մեխանիզմները (դոզավորում և այլն): Սքրինինգային ծրագրին մասնակցող յուրաքանչյուր կնոջ մամոգրաֆիկ նկարները պարտադիր պետք է զուգահեռ ընթերցվեն երկու անկախ ճառագայթաբանների կողմից։ Ճառագայթաբանները ընթերցում և մուտքագրում են հետազոտության տվյալները միմյանցից անկախ:
  3. Մամոգրաֆիկ նկարների գնահատումը իրականացվելու է միջազգային BI-RADS (Breast Imaging Reporting and Data System) դասակարգման համակարգով (տես առանձին՝ հավելված 1-ում): Ընդ որում.

1) BI-RADS 0-Եթե որևէ ճառագայթաբանի կողմից նկարը գնահատվում է որպես BI-RADS 0, ապա դեպքը քննարկվում է կոնսեսուսային ժողովին և այդ կատեգորիան հաստատվելու դեպքում մամոգրաֆիկ նկարը համարվում է ոչ ինֆորմատիվ, հետազոտվող կնոջը վերը նշված եղանակով տեղեկացվում է, որ անհրաժեշտ է կրկնել սքրինինգային մամոգրաֆիան: Սքրինիգային BI-RADS 0 կատեգորիայի հիմնական պատճառը տեխնիկական է և կարող է լինել մամոգրաֆիկ սարքի կամ ռենտգեն-լաբորանտի պատճառով, կամ կրծքագեղձի ձևից ու չափսերից ելնելով:

  • BI-RADS 1 կամ BI-RADS 2-Եթե երկու անկախ ճառագայթաբանների կողմից կնոջ մամոգրաֆիկ նկարներին շնորհվել է BI-RADS 1 կամ BI-RADS 2 կատեգորիա, ապա (անկախ նրանից համընկնում են դրանք թե ոչ) կնոջը, գրանցվելիս իր կողմից նախապես ընտրված եղանակով (էլփոստին և/կամ SMS հաղորդակցություն, զանգ ընտանեկան բժշկի կողմից և այլն) ավտոմատ կերպով ուղարկվում է նամակ, կամ տեղեկացվում է ԱԱՊ բժշկի կողմից առ այն որ նրա մոտ չի հայտնաբերվել որևէ կասկածելի օջախ և խորհուրդ է տրվում կրկնել սքրինինգային մամոգրաֆիան 2 տարի անց:
  • BI-RADS 3 -Խորհուրդ չի տրվում սքրինինգի ժամանակ օգտագործել BI-RADS 3 կատեգորիան: Այնուամենայնիվ ճառագայթաբանի կողմից մամոգրաֆիկ նկարին նման կատեգորիա տալու դեպքում այն կդասվի միանշանակ բարորակ փոփոխությունների խմբին:
  • BI-RADS 4a,b,c կամ BI-RADS 5 -Եթե երկու ճառագայթաբաններից առնվազն մեկի կողմից մամոգրաֆիկ նկարը գնահատվի որպես BI-RADS 4a,b,c կամ BI-RADS 5, ապա նկարը անհրաժեշտ է քննարկել կոնսեսուսային ժողովում: Կոնսեսուսային ժողովի անդամներն են ընթերցող երկու ճառագայթաբանները և գլխավոր ճառագայթաբանը: Գլխավոր ճառագայթաբանի մասնակցության անհնարինության դեպքում, ավագ է համարվում ճառագայթաբաններից ավելի փորձառուն (տարվա կտրվածքով ավելի շատ մամոգրաֆիկ նկար ընթերցող): Կոնսեսուսային ժողովի արդյունքների տվյալները մուտքագրվում է գլխավոր ճառագայթաբանի պատասխանատվությամբ: Այն դեպքում երբ կոնսեսուսային ժողովի արդյունքում հերքվում է քաղցկեղի կասկածը և մուտքագրվում է BI-RADS 1 կամ BI-RADS 2 կատեգորիա, ապա վերը նշված եղանակով կինը տեղեկացվում է դրա մասին: Այն դեպքում երբ կոնսեսուսային ժողովի արդյունքում հետազոտվող նկարի BI-RADS 4a,b,c կամ BI-RADS 5 կատեգորիան հաստատվում է, ապա կինը վերը նշված եղանակով տեղեկացվում է լրահետազոտման անհրաժեշտության մասին և ուղղորդվում է կապ հաստատել ԱԱՊ իր ընտանեկան բժշկի հետ: Վերջինս հետազոտության արդյունքների մասին կնոջը տեղեկացնում է և կազմակերպում հետագա ուղղորդումը նեղ մասնագիտացված բժշկական հաստատություն: ԱԱՊ ծառայություններ իրականացնող  բժիշկը նաև պետք է հետևողական լինի կնոջ՝  լրահետոզոտման պատշաճ այցելելուն:

Համակարգի կողմից որպես չհամապատասխանող դեպք գնահատված նկարները (BI-RAD 4 և BI-RADS 5) այնուհետև դիտվում են երկու ճառագայթաբանների կողմից և կայացվի կոնսենսուսային որոշում: Կոնսենսուսային որոշման արդյունքում ընտրված պատասխանը հաստատվում է որպես վերջնական:

Երկու անկախ ճառագայթաբանների կողմից միևնույն մամոգրաֆիկ նկարում կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ որևէ կասկած չունենալու, ինչպես նաև միանշանակ բարորակ նորագոյացություն հայտնաբերելու դեպքում որոշում է ընդունվում  տվյալ կնոջն ուղարկել ընդհանրացված պատասխան առ այն, որ նրա մոտ չի հայտնաբերվել որևէ կասկածելի օջախ և որ խորհուրդ է տրվում կրկնել սքրինինգային մամոգրաֆիան 2 տարի անց։

Ճառագայթաբաններից մեկի կամ երկուսի կողմից միևնույն մամոգրաֆիկ նկարում որևէ արտասովոր փոփոխություն հայտնաբերելու դեպքում (BI-RADS 4a,b,c կամ BI-RADS 5) հրավիրվում է կոնսենսուսային ժողով, որի արդյունքում երկու ճառագայթաբանները կա՛մ հերքում են ռադիոլոգիական կասկածը, կա՛մ որոշում են կայացնում տվյալ կնոջը հրավիրել ծրագրի շրջանակներում լրացուցիչ հետազոտությունների՝ ախտորոշիչ մամոգրաֆիայի կամ սոնոգրաֆիկ հետազոտության, ուռուցքաբանի խորհրդատվության:

Մամոգրաֆիկ հետազոտությամբ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերելու կամ դրա կասկածի դեպքում վերջնական հաստատումը կամ հերքումն իրականացվում է բիոպսիայի միջոցով՝ հյուսվածաբանական լաբորատոր հետազոտությամբ և եզրակացությամբ։

 

Տվյալների մուտքագրում  

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային մամոգրաֆիայի իրականացման համար գրանցված կնոջ անձնական տվյալները պետք է հասանելի լինեն ռենտգեն-լաբորանտներին, որոնք պետք է անցկացնեն հետազոտությունը: Նրանք ստուգում են կնոջ անձը հաստատող փաստաթուղթը և համոզվելով, որ հետազոտությունը անցնում է գրանցված կինը, լաբորանտը կատարում է երկուական ռենտգեն նկար կնոջ ամեն կրծքագեղձի համար: Եթե հետազոտության ժամանակ լաբորանտը նկատում է կրծքագեղձերի ախտաբանական փոփոխություն՝ առերևույթ չարորակ ուռուցքի պատկեր, ապա պետք է հրաժարվի հետազոտության իրականացումից և տեղեկացնի ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկին՝ այլ հետազոտության անհրաժեշտության որոշման նպատակով: Արմեդ համակարգի միջոցով ավտոմատ կերպով ֆիքսում է հետազոտության օրն ու ամիսը, ռենտգեն- լաբորանտի ազգանունը: Յուրաքանչյուր կնոջ մամոգրաֆիայի նկարները բեռնվում են վիրտուալ պահեստ և հասանելի են լինում ծրագրին մասնակցող ճառագայթաբաններին, որոնք վերծանում են նկարները և մուտքագրում արդյունքները միասնական համակարգ:

Կոնսեսուսային ժողովի կողմից ֆիքսված BI-RADS 4a,b,c կամ BI-RADS 5 դեպքերը անմիջապես հասանելի են դառնում գլխավոր ճառագայթաբաններին և ԱԱՊ ծառայություններ իրականցվող բժիշկներին:

Մամոգրաֆիայի տվյալները պետք է մուտքագրվեն Արմեդ համակարգ հետազոտությունն իրականացնելու օրվանից հետո՝ մինչև 5 աշխատանքային օրում: Այն մամոգրաֆիկ նկարները, որոնք կարիք ունեն կոնսեսուսային ժողովում քննարկման՝ ԱՐՄԵԴ համակարգ պետք է մուտքագրվեն  հետազոտությունն իրականացնելու օրվանից հետո՝ մինչև 7 աշխատանքային օրում:

 

Հետադարձ կապ, տեղեկացում

Տվյալներն հասանելի են՝

1) Հետազոտվող կնոջը, ընդ որում հետազոտությունից հետո, եթե երկու անկախ ճառագայթաբանների կողմից կնոջ մամոգրաֆիկ նկարներին շնորհվել է BI-RADS 1 կամ BI-RADS 2 կատեգորիա ապա կնոջը, գրանցվելիս իր կողմից նախապես ընտրված եղանակով ուղարկվում է նամակ առ այն, որ նրա մոտ չի հայտնաբերվել որևէ կասկածելի օջախ և  խորհուրդ է տրվում հետագայում կրկնել սքրինինգային մամոգրաֆիան: Եթե որևէ ճառագայթաբանի կողմից նկարը գնահատվում է որպես BI-RADS 0 ապա դեպքը քննարկվում է կոնսեսուսային ժողովի ժամանակ և այդ կատեգորիան հաստատվելու դեպքում մամոգրաֆիկ նկարը համարվում է ոչ ինֆորմատիվ, իսկ հետազոտվող կնոջը վերը նշված եղանակով տեղեկացվում է, որ անհրաժեշտ է կրկնել սքրինինգային մամոգրաֆիան,

2) կնոջը ԱԱՊ ծառայություններ իրականացնող բժշկին,

3) սքրինինգային ծրագրում ընդգրկված մամոգրաֆիստներին,

4) հետագա ուղղորդման դեպքում՝ ուռուցքաբանին:

Հետագա ուղղորդում

BI-RADS 4a,b,c կամ BI-RADS 5 կատեգորիայով մամոգրաֆիկ նկար ունեցող կանայք պետք է այցելեն սքրինինգային կենտրոն՝ լրահետազոտությունների նպատակով: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մեջ ներգրավված կենտրոնը պարտավոր է հերքել կամ հաստատել կրծքագեղձի քաղցկեղի առկայությունը կնոջ մոտ: Լրահետազոտումների համար կենտրոնը առնվազն պետք է հնարավորություն ունենա իրականացնել ախտորոշիչ թվային մամոգրաֆիա տոմոսինթեզով, կրծքագեղձերի և ռեգիոնար ավշահանգույցների ուլտրաձայնային հետազոտություն, կրծքագեղձում կասկածելի օջախի բիոպսիա և բիոպտատի հյուսվածաբանական քննություն:

Եթե կնոջ մոտ գործիքային վիզուալիզացիայի օգնությամբ իրականացված լրահետազոտությունների արդյունքում ժխտվում է կրծքագեղձի քաղցկեղը, ապա նա, իր կողմից ընտրված եղանակով, տեղեկացվում է դրա մասին: Այս դեպքում տվյալները ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվում են անմիջապես խորհրդատվություն անցկացրած ուռուցքաբանի կամ սքրինինգն իրականացնող կենտրոնի պատասխանատուի կողմից:

Եթե բիոպսիայի և, այնուհետև հյուսվածաբանական քննությամբ հերքվում է կրծքագեղձի քաղցկեղը՝ կնոջը դրա մասին տեղեկացվում է իր կողմից նախապես ընտրված եղանակով: Եթե կնոջ մոտ հյուսվածաբանորեն հաստատվում է կրծքագեղձի քաղցկեղ (BI-RADS 6), ապա նա համաձայն Առողջապահության նախարարի 28.06.2019թ–ի 1771–Լ հրամանի ուղղորդվում է նեղ մասնագիտական կլինիկա բազմադիսցիպլինար խմբի քննարկման համապատասխան այլ հետազոտությունների, բուժման պլան նախագծելու և հետագայում բուժվելու համար:  Հյուսվածաբանորեն հաստատված քաղցկեղի դեպքում ԱՐՄԵԴ համակարգում անհրաժեշտ է լրացնել նաև ուռուցքի կլինիկական չափսը միլիմետրերով և չարորակ ուռուցքի մորֆոլոգիական տեսակն ըստ ՀՄԴ 1Օ-ի ու մոլեկուլյար ենթատեսակը: Վերոնշյալ տվյալները նույնպես մուտքագրվում են անմիջապես խորհրդատվություն անցկացրած ուռուցքաբանի կամ սքրինինգային կենտրոնի պատասխանատուի կողմից:

ԱՐՄԵԴ համակարգ լրահետազոտման տվյալների մուտքագրման պատասխանատուներն են տվյալ կենտրոնի ավագ ճառագայթաբանը և սքրինինգի պատասխանատու անձը: Եթե կատարվել է բիոպսիա և բիոպտատի հյուսվածաբանական քննություն, ապա դրանց պատասխանների տվյալները մուտքագրվում են մինչև 7 աշխատանքային օրում, իսկ իմունոհիստոքիմիական տվյալները ևս մինչև 7 աշխատանքային օրում: Այն դեպքերում, երբ կինը հրաժարվում է լրահետազոտությունների ներկայանալուց, կամ արդեն բուժկենտրոնում որևէ լրահետազոտությունից (օրինակ բիոպսիայից), այդ ինֆորմացիան ֆիքսվում է Արմեդ համակարգում՝ համապատասխանաբար ԱԱՊ բժշկի և սքրինինգային կենտրոնի ուռուցքաբանի կամ պատասխանատու անձի կողմից: Հետագա ուղղորդման ալգորիթմի սխեմատիկ նկարագիրը հավելվածում:

 

 

Իրազեկող և կրթող նամակներ

  
  

 

Պացիենտների ուղղորդում մասնագիտացված բժշկական հաստատություն

Մուլտիդիսցիպլինար թիմի կողմից բուժման սխեմայի ընտրություն (Tumor board), բուժում

Պացիենտների ուղղորդում մասնագիտացված բժշկական հաստատություն

Ընթերցող 2

Մամոգրաֆիայի պլանային գրանցում

Մամոգրաֆիայի նկարներ

Ընթերցում

Ընթերցողներից մեկը հայտնաբերել է կասկածելի օջախ

Կոնսենսուսային ժողովը կայացրել է դրական եզրակացություն (BI-RADS 4a,b,c; BI-RADS 5)

ԿԱՆՉ ՍՔՐԻՆԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱՀԵՏԱԶՈՏՄԱՆ

Մուլտիդիսցիպլինար թիմի կողմից բուժման սխեմայի ընտրություն (Tumor board), բուժում

Դրական եզրակացություն՝ կրծքագեղձի քաղցկեղ

Ընթերցում

Կոնսենսուսային ժողով

ՍՔՐԻՆԻՆԳԱՅԻՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԱ

Ընթերցող 1

    
   
  
 

 

 

 

 

 

 

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին

12-09-2024

1 տարի շարունակ մատուցելով լավագույնը․ ՈւԱԿ 3 բաժանմունքներ ամփոփում են 1-ամյա գործունեությունը

1 տարի շարունակ մատուցելով լավագույնըՈւռուցքաբանության ազգային կենտրոնի 3 բաժանմունքներ այսօր դարձան 1 տարեկան․ Ախտորոշիչ ծառայությանը կից ՄՌՏ-ի մասնաշենքը, Անոթային և էնդովասկուլյար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է