Вакансии


  • Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում առկա է գնումներ համակարգողի թափուր հաստիք։

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, իրավաբական կամ ֆինանսական ոլորտներում,
  • Գնումների համակարգողի որակավորում,
  • ՀՀ «Գնումների մասին» օրենքի տիրապետման բարձր մակարդակ (Մայիսի 2017 թվականի N 526-ն որոշմաններ, ինչպես նաև այլ իրավական ակտեր )
  • «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ-ի թիվ 526-Ն ու ՀՀ կառավարության 18.05.2017թ-ի թիվ 534-Ն որոշումների գերազանց իմացություն,
  • Microsoft word և Microsoft excel, www.armeps.am , www.armeps/ppcm.am, www.eauction.armeps.am գերազանց իմացությունը
  • Հաշվապահական հաշվառման բազային պահանջների տիրապետումը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,անգլերեն լեզվի տիրապետման բավարար իմացություն,
  • Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ
  • Կազմակերպչական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Հիմնական գործառույթները՝

Կատարել գնումների մասին ՀՀ օրենսդությամբ գնումների համակարգողին առնչվող պարտականությոնները, այդ թվում․

  • Կազմել գնումների պլանը, ներկայացնել գնման առարկաների ԳՄԱ ծածկագրերը,
  • Պատվիրատուի ղեկավարի պահանջով գնումների պլանում կատարել փոփոխություններ,
  • Կազմակերպել հաստատված գնումների պլանի հրապարակումը Տեղեկագրում,
  • Կազմել գնման ժամանակացույցի նախագիծ,
  • Ներկայացնել գնումներն իրականացնելու համար անհրաժեշտ հրամանների նախագծերը,
  • Տալ խորհրդատվություն գնումների կազմակերպման վերաբերյալ,
  • Հետևել գնումների շրջանակում կազմված փաստաթղթերի համապատասխանությանը օրենսդրության պահանջներին,
  • Իրականացնել գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունները,
  • Իրականացնել գնման ընթացակարգերին և դրան առնչվող փաստաթղթերի՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցման աշխատանքներ,
  • Իրականացնել ՈՒԱԿ-ի կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացներ (մեկ անձ, գնանշման հարցում, բաց մրցույթ, էլեկտրոնային աճուրդ),
  • Իրականացնել ՈՒԱԿ-ի գնման ընթացակարգերի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների կազմման աշխատանքներ,
  • Իրականացնել գնման գործընթացների արդյունքում կնքված պայմանագրերի/համաձայնագրերի մուտքագրումը www.armeps/ppcm.am համակարգ:

Աշխատանքի պայմաններ՝

  • երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17։00-ն,
  • առողջապահական ապահովագրություն,
  • մրցակցային աշխատավարձ:

Աշխատանքի հետ կապված մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010205050՝ ներքին 104 հեռախոսահամարով կամ երկուշաբթիից ուրբաթ մոտենալ Ֆանարջյան 76՝ Անձնակազմի կառավարման բաժին (09:00-16:45-ն):

Ինքնակենսագրականը (CV-ն) կարող եք ուղղարկել Hrmarinehakobyan@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «Գնումներ համակարգող»: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 26.04.2024թ.:

03-02-2025

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրես․ բացման հանդիսավոր արարողություն

Փետրվարի 1-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսը։Բացման հանդիսավոր արարողության ողջույնի խոսքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը

30-01-2025

Արգանդի պարանոցի քաղցկեղը հաղթահարելի է հայտնաբերման վաղ փուլերում

«Պետք է լույս գտնել։ Թեկուզ մտնել թունել ու բժիշկների օգնությամբ լույս գտնել։ Այդ դեպքում ամեն բան լավ կլինի»‎,-արգանդի պարանոցի քաղցկեղի հաղթահարման ճանապարհի իր փորձից է պատմում տիկին Կարինեն։

30-01-2025

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրես. հատուկ հյուր NCCN-ից

Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսում պատիվ ունենք հյուրընկալել NCCN-ի փոխնագահ, գլխավոր բժշկական տնօրեն Ուի-Յին Կոհին:Կոնգրեսի օրակարգը հասանելի է կից հղումով՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է