ԿԼԻՆԻԿԱ

 

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքը բազմապրոֆիլային է: Բաժանմունքում իրականացվում են ստամոքս-աղիքային տրակտի և հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում, ինչպես բաց լապարատոմիա, այնպես էլ լապարասկոպիկ և էնդոսկոպիկ մեթոդներով։  

Բաժանմունքը հագեցած է․

  • վերջին սերնդի Pentax էնդոսկոպիկ համակարգով, որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ,
  • EUS էնդոսկոպիկ սոնոգրաֆով
  • EBUS տեսակի բրոնխոսկոպով, որն ունի առանցքային դեր թոքերի ուռուցքների ճշգրիտ ախտորոշման և փուլավորման համար ու թույլ է տալիս կատարել մարտավարության դետալային պլանավորում,
  • SONACA սարքավորում՝ նախատեսված լյարդի մասնահատումների համար,
  • խոլեդոխոսկոպով։

էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտությունների և միջամտությունների ցանկը.

  • էզոֆագոգաստրոսկոպիա,
  • կոլոնոսկոպիա,
  • Helicobacter pylori-ի ուրեազային թեստ,
  • բիոպսիա,
  • արյունահոսությունների դադարեցում,
  • ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում,
  • ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում,
  • ստամոքսի բալոնավորում,
  • ստամոքսաղիքային տրակտի բարորակ և չարորակ նորագոյացությունների հեռացում,
  • էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (լեղուղիների հետազոտություն),
  • էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա՝ (լեղուղիների մաքրում քարերից),
  • լեղուղիների ստենտավորում,
  • պերօրալ էնդոսկոպիկ միոտոմիա (ՊՕԷՄ),
  • EUS էնդոսկոպիկ սոնոգրաֆիա

Բաժանմունքում իրականացվում են նաև.

  • կերակրափողի մասնահատումներ,
  • լյարդի պանկրիատոդուոդենալ մասնահատումներ,
  • ուլտրաձարնի ուղորդմամբ լեղուղիների միջմաշկային դրենավորում, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, հետորովայնամզայի. և որովայնո խոռոչի լիմֆատիկ հանգույցների միջմաշկայի. Բիոպսիաներ
  • չարորակ ուռուցքների միկրոալիքային աբլիացիա, 
  • լապարասկոպիկ մեթոդով ներորովայնային բարձր ճնշումային աէրոզոլային քիմիոթերապիա։

Բաժանմունքում տարեկան կատարվում է միջինը 1000 վիրահատություն` հետևյալ ծավալով.

  • ստամոքս և 12-մատնյա աղի. ստամոքսի հեռացում` գաստրէկտոմիա, ստամոքսի դիստալ և պրոքսիմալ մասնահատում` լայնածավալ լիմֆոդիսեկցիայով, պիլորոպլաստիկաներ,
  • լյարդ. լյարդի մասնահատում (Իրականացվում է SONACA սարքավորումով), հեմիհեպատէկտոմիա, լյարդի ատիպիկ ռեզեկցիաներ, լյարդի պարազիտային բշտերի հեռացում, լեղածորանի արտաքին և ներքին դրենավորումներ,
  • ենթաստամոքսային գեղձ և փայծաղ. ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, կիստաների հեռացում և դրենավորում, փայծաղի հեռացում,
  • հաստ աղի և ուղիղ աղի. հեմիկոլէկտոմիաներ, սիգմայաձև աղու մասնահատում, ուղիղ աղու առաջնային մասնահատում, ուղիղ աղու որովայնա-անալ ռեզեկցիա, ուղիղ աղու էքստիրպացիա, այդ թվում լապարասկոպիկ եղանակով,
  • հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 126

 

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×