ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում կատարվում են հետևյալ հետազոտությունները.
- բջջաբանական հետազոտություն (քսուկների, քերուկների, պունկտատների, դրոշմվածքների, կենսական հեղուկների հետազոտություն)
- հյուսվածքաբանական հետազոտություն, այդ թվում` բիոփսիայի (վիրահատական կենսանմուշների)
- hյուսվածքաքիմիական հետազոտություն
- իմունահյուսվածքաքիմիական հետազոտություն, այդ թվում նաև` cell-block:
Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են մոտ 4000 հյուսվածքաբանական, մոտ 5000 ` բջջաբանական, մոտ 1000 հյուսվածքաքիմիական և իմունահյուսվածքաքիմիական հետազոտություններ:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքերով, որոնք ապահովում են նմուշների ավտոմատ մշակումը:
Բաժանմունքը համալրված է ամերիկյան արտադրության Ventana Benchmark ավտոմատ համակարգով, ինչն ապահովում է իմունահյուսվածքաքիմիական հետազոտությունների բարձր որակը՝ բացառելով մարդկային գործոնը: Սա հնարավորություն է ընձեռում իրականացնել ուռուցքների առավել ճշգրիտ ախտորոշում, ինչը նպաստում է հիվանդի բուժման առավել նպատակային ռազմավարություն ընտրելուն:
Բաժանմունքը համալրված է նաև նոր սերնդի LEICA ընկերության DM750 բազմաֆունկցիոնալ մանրադիտակով, որը ոչ միայն ապահովում է գոյացությունների հետազոտվող նմուշների բարձրորակ պատկերներ, այլև հնարավորություն է տալիս այդ պատկերները տեսանկարահանել։
Մանրադիտակը հնարավորություն է տալիս հեռաբժշկության միջոցով բարդ դեպքերը քննարկել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտեկրի գործընկերների հետ։
Հեռ․ +37410205050, ներքին՝ 142, 148
18-11-2024
Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում
15-11-2024
Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը
11-11-2024
Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է