Новости

2022 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

2022 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

2022թ. փետրվարի 2-6

 Սոչի, Ռուսաստան

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է իր ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը, որի 2022թ. խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների ու մոտեցումների ներկայացմանը և այլն:

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է ՀՀ Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:

Կոնգրեսը տեղի կունենա 2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում՝ Mercure Sochi Centre 4-աստղանի հյուրանոցային համալիրում, իսկ պաշտոնական ավիափոխադրողն է Nordwind Airlines ավիաընկերությունը:

Նախատեսվում է մոտ 40 զեկույց և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն: Զեկուցողների ցանկում են ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Կոնգրեսի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման:

Կոնգրեսին կարելի է մասնակցել երկու տարբեր կարգավիճակով՝ զեկուցող և պատվիրակ: Կոնգրեսի «զեկուցող» կարգավիճակի դեպքում մասնակցության ճամփորդության և կացության բոլոր ծախսերը հոգում է Կոնգրեսի կազմկոմիտեն՝ Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից առաջարկած թեման ու դրա համառոտագիրը մրցույթային կարգով հաստատվելու դեպքում: 

Կոնգրեսի գիտական թեմաների մրցույթով հետաքրքրված լինելու դեպքում կարող եք դիտարկել Կոնգրեսի ընթացքում մեկ գիտական ելույթով հանդես գալու հնարավորությունը՝ առավելագույնը 20 րոպե տևողությամբ: Ձեր ելույթի առաջարկվող թեման և համառոտագիրը խնդրում ենք ներկայացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 26-ը՝ մանրամասներն առցանց տրամադրելով https://forms.gle/iMmtpdyT6FWxG5nC7 հղմամբ: Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2021թ. դեկտեմբերի 30-ին:

Կոնգրեսի «պատվիրակ» կարգավիճակի փաթեթը ներառում է Երևան-Սոչի երկկողմանի էկոնոմ դասի ավիատոմս (ուղեբեռով), 4 գիշերվա կացություն և նախաճաշ` 4-աստղանի հյուրանոցի ստանդարտ 2-տեղանոց սենյակում համակեցության սկզբունքով Կոնգրեսի ողջ տևողության (2022թ. փետրվարի 2-6) համար, ինչպես նաև սուրճի ընդմիջումներ և ճաշ Կոնգրեսի օրերին (2022թ. փետրվարի 3-4): Տվյալ կարգավիճակը հաստատվում է միմիայն պաշտոնական անհատական հրավերով՝ մասնակցության գրանցման և պատվիրակի փաթեթի ամբողջական վճարումը կատարելուց հետո, ուստի հետաքրքրության դեպքում խնդրում ենք առցանց գրանցվել այս հղմամբ https://forms.gle/BqV5GaYkFymwaBbj7 հետադարձ կապ ապահովելու համար:

Գրանցվելու և վճարում կատարելու ժամկետներն ու արժեքները բերված են ստորև: Պարզաբանումների համար կարող եք նամակ ուղարկել ՈւԱԿ-ի Զարգացման ծրագրերի և միջազգային կապերի պատասխանատու Հռիփսիմե Մարտիրոսյանին [email protected] էլ․հասցեով:

Կարգավիճակ

Գրանցում մինչև

2021թ. դեկտեմբերի 26

Ուշացած գրանցում մինչև

2022թ. հունվարի 20

Պատվիրակ

175 000 ՀՀ դրամ

250 000 ՀՀ դրամ

*1* Կատարված վճարումների չեղարկումը հնարավոր է գումարի 80%-ի վերադարձով մինչև 2022թ. հունվարի 20-ը, որից հետո որևէ չեղարկում չի փոխհատուցվի:

*2* Ուռուցքաբանությամբ մասնագիտացող օրդինատորներին տրամադրվում է զեղչված գրանցում՝ 125 000 ՀՀ դրամ և 200 000 ՀՀ դրամ համապատասխանաբար: Օրդինատորներին խնդրում ենք անձամբ ներկայանալ Կոնգրեսի Կազմկոմիտե:

*3* Որևէ ժամկետում գրանցվելու համար տեղերը սահմանափակ են:

2022 Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես

Աշխատանքային գրաֆիկ (նախնական)

2022թ. փետրվարի 2, չորեքշաբթի

20:55

Մեկնում Երևան/Զվարթնոցից դեպի Սոչի

21:10

Ժամանում Սոչի/Ադլեր օդանավակայան

23:00

Պատվիրակների ժամանում Սոչիի հյուրանոց

Գրանցում և տեղավորում հյուրանոցում

2022թ. փետրվարի 3, հինգշաբթի

08:00–09:00

Կոնգրեսի մասնակցության գրանցում

09:00-13:20

Կոնգրեսի I օր, առավոտյան հատված

Սուրճի ընդմիջում 11:00-11:20

13:20 – 14:00

Ճաշի ընդմիջում

14:00 – 17:00

Կոնգրեսի I օր, երեկոյան հատված

Սուրճի ընդմիջում 15:20-15:40

17:00 – 24:00

Հանգստյան ժամեր, շփում գործընկերների հետ

2022թ. փետրվարի 4, ուրբաթ

09:00-13:20

Կոնգրեսի II օր, առավոտյան հատված

Սուրճի ընդմիջում 11:00-11:20

13:20 – 14:00

Ճաշի ընդմիջում

14:00 – 17:00

Կոնգրեսի II օր, երեկոյան հատված

Սուրճի ընդմիջում 15:20-15:40

17:00 – 24:00

Հանգստյան ժամեր, շփում գործընկերների հետ

2022թ. փետրվարի 5, շաբաթ

09:00 – 24:00

Հանգստյան օր, շփում գործընկերների հետ

2022թ. փետրվարի 6, կիրակի

10:00

Դուրս գրում հյուրանոցից, մեկնում օդանավակայան

14:25

Մեկնում Սոչիից/Ադլեր օդանավակայանից դեպի Երևան

16:50

Ժամանում Երևան/Զվարթնոց օդանավակայան


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է