Новости

6 ամսում ակնկալվում է քաշի նվազեցում՝ 10-20 կգ․ ՈՒԱԿ-ում կատարվում է ստամոքսի բալոնավորում. 168.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել ծառայությունների ցանկը։

Մասնավերապես, կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում էնդոսկոպիկ եղանակով իրականացվում են մի շարք ոչ ինվազիվ միջամտություններ՝ ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում, լեղուղիների մաքրում քարերից, լեղուղիների ստենտավորում և այլն։

Հաջողությամբ իրականացվում է նաև բարիաթրիկ նիհարեցում՝ ստամոքսի բալոնավորման եղանակով։ Վերջերս նման միջամտություն է արվել 34-ամյա մի կնոջ դեպքում, որն ուներ 2-3-րդ աստիճանի ճարպակալում (քաշը՝ 100 կգ):

ՈՒԱԿ-ի բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի խոսքով՝ էնդոսկոպի կիրառությամբ ստամոքսի բալոնը տեղադրվում է առանց կտրվածքի, կերակրափողի միջով` 6 ամիս ժամկետով։ Բալոնն իր մեջ պարունակում է 500 մլ հեղուկ և, գրավելով ստամոքսի ծավալի մեծ մասը, խոչընդոտում է շատակերությանը։

Բացի ստամոքսի գործող ծավալի նվազեցումը՝ բալոնը նաև գրգռում է ստամոքսի պատերում գտնվող բարոընկալիչները, որոնք ստամոքսի լցվածության մասին ազդակներ են հղում ուղեղային հագեցման կենտրոններին, ինչը հանգեցնում է ախորժակի նվազմանը և արագ հագեցմանը՝ ամեն սնունդ ընդունելիս։  Այս ամենը նպաստում է ճիշտ սննդային վարքի ձևավորմանը․ մարդը սկսում է ուտել ավելի հաճախ և քիչ-քիչ։

Արդյունքում, ինչպես նշում է Վլադիմիր Նահապետյանը, 6 ամսում ակնկալվում է քաշի նվազեցում՝ 10-20 կգ։

Նյութի սկզբնաղբյուր՝ 168․am.


28-08-2026

ՈւԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահաստատել է միջազգային բարձր չափանիշներին իր համապատասխանությունը

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2026 թվականին հաջողությամբ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB)-ի կողմից՝

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×