Новости

62 տարեկան Պարույրն է․ եկել է ՈՒԱԿ՝ լուսանկարվելու և իր բացառիկ վիրահատության մասին պատմելու

62 տարեկան Պարույրն է․ վիրահատությունից 15 օր անց եկել է ՈՒԱԿ՝ լուսանկարվելու և իր բացառիկ վիրահատության մասին պատմելու

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Շոշափելով գոյացություն պարանոցի հատվածում ՝ Պարույրը դիմել է բժշկի։ Կատարված հետազոտությունների արդյունքում Պարույրի մոտ աշխտորոշվել է պապիլյար կարցինոմա (վահանաձև գեղձի քաղցկեղ)` պարանոցի և միջնորմի ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարմամբ։

Գոյացությունը հսկայական չափերի հասնող է եղել (պարանոցի հանգույցներ՝ 6 x 6 սմ, միջնորմի հանգույցներ՝ 4,1 x 5,8 սմ)։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների քննարկումներից (tumor board) հետո որոշվել է բուժումը սկսել վիրահատությամբ։

Շուրջ 9 ժամ տևած վիրահատության ընթացքում՝

  • հատվել է կրծոսկրը, և առաջնային միջնորմից հեռացվել են մետաստատիկ ախտահարված ավշային հանգույցների կույտերը,
  • կատարվել է վահանաձև գեղձի ամբողջական հեռացում՝ պարանոցի մետաստատիկ ավշային հանգույցների հետ,
  • չնայած մեծ տարածվածությանը՝ ՈՒԱԿ-ի մասնագետներին հաջողվել է 2 կողմից պահպանել հետադարձ նյարդերը, որոնք պատասխանատու են ձայնալարերի շարժունակության համար։ Հմուտ բժիշկների ճշգրիտ աշխատանքի շնորհիվ՝ հաջողվել է խուսափել ձայնի խանգարումից և շնչառական խնդիրներից։

Վիրահատությունը կատարել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներ Մհեր Կոստանյանը, Արմեն Խանոյանը, Արմինե Զարգարյանը, Տիգրան Բյուզանդյանը, անեսթեզիոլոգը եղել է Արշակ Հարությունյանը։

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Միջնորմի ավշային հանգույցների հեռացում՝ ստերնոտոմիկ (կրծոսկրի հատման) եղանակով, որն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է առաջին անգամ։

Այս մեթոդը քիչ հանդիպող է և պահանջում է մեծ վարպետություն։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Պարույրը հետվիրահատական շրջանից առանձնացնում է 2-րդ օրը սեփական ուժերով բակ իջնելն ու քայլելը։ «Բժիշկները հաճելիորեն զարմացել էին»,- հպարտությամբ շեշտում է Պարույրը։

Բուժառուին ներկայումս սպասվում է հետվիրահատական ռադիոյոդ աբլացիոն թերապիա, որը նույնպես անցկացվում է ՈՒԱԿ-ում 2018 թվականից։

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է