Новости

7 տարեկան Նարեկն օրերն է հաշվում, որ միանա իր դասընկերներին

Ծանոթացեք՝ 7 տարեկան Նարեկն է, երազում է ֆուտբոլիստ դառնալու մասին։ 

Հենց սիրելի ֆուտբոլն էլ օգնել է Նարեկին ճիշտ ժամանակին հայտնաբերել իր հիվանդությունը։ 

Ֆուտբոլ խաղալիս Նարեկը վնասել է ձեռքը, որից հետո ռենտգեն հետազոտությամբ ախտորոշվել է բազկոսկրի միջին երրորդականի պաթոլոգիկ կոտրվածք։ Նարեկի ծնողները դիմել են ՈՒԱԿ։

Կատարված լրացուցիչ հետազոտությունների արդյունքում Նարեկի մոտ հայտնաբերվել է աջ բազկոսկրի միջին երրոդականի անևրիզմալ ոսկրային կիստա։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները որոշել են վիրահատել Նարեկին։ 

Կատարվել է բազկոսկրի սեգմենտար մասնահատում՝ պաթոլոգիկ օջախի հեռացումով։ Ոսկրային դեֆեկտը վերականգնվել է նրբոլոքից վերցված աուտոտրանսպլանտանտով և արհեստական ոսկրանյութով։

Նարեկն այժմ գտնվում է դինամիկ հսկողության տակ։

Նարեկն իրեն գովելիս (պետք է խոստովանենք, որ արդարացված է) ասում է, որ անգամ մեծ եղբորից է ավելի ուժեղ, չի վախեցել վիրահատությունից։ Սեպտեմբերի 1-ին պետք է 2-րդ դասարան գնար, բայց դասերը դեռևս տանն է անում։ Ասում է՝ սովորել շատ է սիրում, բայց ֆուտբոլ` ավելի շատ։

Անհամբեր է՝ երբ է վերադառնալու իր առօրյային։

Եկեք բոլորս Նարեկին շուտափույթ առողջանալ մաղթենք, և, իհարկե, նպատակների ու երազանքների իրականացում։ 

Լուսանկարը հրապարակվել է ծնողների թույլտվությամբ:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է